Լուրեր | 2025/11/05 08:43
Դատախազը դատարան է հանձնել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի տնօրենի և ևս երկու աշխատակիցների վերաբերյալ քրեական գործը
«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենը, նույն կենտրոնի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչը և բժիշկ-գենետիկը, ընդգրկված լինելով 2021 թվականի ձմեռային, 2023 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կազմում, օգտագործելով մեկ այլ անձի՝ Գ.Հ.-ի` Պարբերական հիվանդության առկայությա...

