Հայաստանում կփոխվի կրթաթոշակների տրամադրման համակարգը․ շեշտը՝ առաջադիմության և թիրախային աջակցության վրա
Լուրեր |
Կրթության ոլորտում իրականացվող համակարգային բարեփոխումների շրջանակում Հայաստանում նախատեսվում են փոփոխություններ կրթաթոշակների տրամադրման կարգում։
Նոր մոտեցումները միտված են բարձրագույն կրթության որակի բարձրացմանը, ուսանողների առաջադիմության խրախուսմանը և սոցիալական աջակցության առավել թիրախային դարձմանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշել է, որ նոր կրթաթոշակային համակարգի առանցքում միջազգային մակարդակում մրցունակ և ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների ձևավորումն է։
Նրա խոսքով՝ բարեփոխումները նպատակ ունեն ապահովելու բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական չափանիշներին համապատասխան հավատարմագրում, միջազգային վարկանիշավորման համակարգերում առաջխաղացում, ուսանողների համար պատշաճ կեցության և կրթական միջավայրի ստեղծում, ինչպես նաև կրթություն–գիտություն կապի ամրապնդում։ Միաժամանակ կարևոր է պետական ֆինանսավորման դիվերսիֆիկացիան և թիրախայնացումը։
Կրթաթոշակային փոփոխությունները մաս են կազմում ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի։ Ծրագրով նախատեսվում է նաև պետական բուհերի խոշորացում և գիտական կազմակերպությունների հետ միավորում, բուհերի կառավարման նոր մոդելների ներդրում, կառավարման հմտությունների զարգացում, համալսարանական ինկուբատորների և ձեռնարկատիրական էկոհամակարգերի ձևավորում։
Լուսինե Գրիգորյանը հիշեցրել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով ամրագրվել են բուհերի ֆինանսավորման, ընդունելության և կրթաթոշակային համակարգի նոր սկզբունքներ։ Օրենքով կրթաթոշակը սահմանվում է որպես ուսումնառության շարունակականությունը կամ կրթական գործընթացն ապահովելու նպատակով պետության, բուհերի, մասնավոր կամ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ կառույցների կողմից տրամադրվող անհատույց դրամական աջակցություն։
Պետական կրթաթոշակների տեսակները, տրամադրման չափանիշները և թիրախային խմբերը սահմանվելու են կառավարության որոշմամբ։ Նոր մոտեցմամբ կրթաթոշակները կարող են տրամադրվել թե՛ ընդունելության արդյունքների, թե՛ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության, ձեռքբերումների կամ նպատակային ուսուցման հիմքով։
Կրթաթոշակների տրամադրումը նախատեսվում է օրենքի պահանջներին համապատասխան բուհերում սովորող ուսանողների համար՝ անկախ բուհի կազմաիրավական ձևից։ Պայման է, որ կրթական ծրագիրը լինի հավատարմագրված, իսկ ուսանողը սովորի լրիվ բեռնվածությամբ։ Մասնակի բեռնվածությամբ ուսումնառության դեպքում կրթաթոշակ ստանալու իրավունքը չի գործի։
Մինչ կառավարության համապատասխան ենթաօրենսդրական ակտի ընդունումը կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կշարունակեն կարգավորվել գործող իրավական ակտերով։
Նոր կրթաթոշակային համակարգը դիտարկվում է ոչ միայն որպես առաջադիմության խրախուսման, այլև սոցիալական աջակցության արդյունավետ գործիք։ Այն կարող է ուղղվել ուսանողների կեցության, սննդի և փոխադրամիջոցի ծախսերի փոխհատուցմանը՝ նպատակ ունենալով բացառել բարձր առաջադիմություն ունեցող, սակայն սոցիալապես անապահով ուսանողների դուրս մնալը բարձրագույն կրթական համակարգից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/02 22:00
Մարտի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/02 19:19
Մարտի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 2-ի բիզնես լուրերը
2026/03/02/ 22:00 -
Մարտի 2-ի կարևոր լուրերը
2026/03/02/ 19:19 -
Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում
2026/03/02/ 18:40 -
Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք
2026/03/02/ 18:09 -
Աբու Դաբիի եռակողմ հանդիպումը չի չեղարկվում. Զելենսկի
2026/03/02/ 18:07 -
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որոշում Իրանի դեմ ռшզմական գործողությունը դադարեցնելու պայմանները. Հեգսեթ
2026/03/02/ 18:06 -
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
2026/03/02/ 18:03 -
Թիմում վստահության մթնոլորտ ստեղծելու 7 արդյունավետ տարբերակ
2026/03/02/ 17:39 -
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը
2026/03/02/ 17:15 -
Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն
2026/03/02/ 17:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.