ABNews

Լուրեր

Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/11/17 20:20

Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը

1. ԵՄ հանձնակատար Մարտա Կոսը և Արարատ Միրզոյանը քննարկել են էներգամատակարարման դիվերսիֆիկացումըԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:Էներգետիկ աջակցություն. Քննարկման առանցքում եղել է ձմռանն ընդառաջ Հայաստանի էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում ԵՄ աջակցության հնարավորությունը:Արտահանման աճ. Կոսը նշել է, որ ԵՄ աջակցություն...

Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/11/17 19:19

Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր2021 թվականին տրվել է բնակելի շենքերի և համալիրների ռեկորդային՝ 108 շինթույլտվությունԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այժմ շահագործման են հանձնվում հենց 2021 թվականին հաստատված շենքերը, մինչդեռ 2025 թվականին տրվել է ընդհանուր 37 շինթույլտվություն: Նա նշել է, որ խցանումներ ստեղծում են ոչ թե շենքերը, այլ ավտոմեքենաները:ՊԵԿ-ը հոկտեմբերին արձանագրված խախտումների դիմաց նշ...

Ոստիկանությունը բացահայտել է սրճեփ սարքերից կատարված գողության դեպքեր Երևանում. ձերբակալվել է երկու անձ

Լուրեր | 2026/11/17 16:55

Ոստիկանությունը բացահայտել է սրճեփ սարքերից կատարված գողության դեպքեր Երևանում. ձերբակալվել է երկու անձ

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օրերս բացահայտել են սրճեփ սարքերից կատարված գողության մի քանի դեպք։ Առաջին դեպքով ահազանգը ստացվել էր դեռևս սեպտեմբերի 24-ին։ Բագրատունյաց պողոտայում գտնվող մի ընկերության ներսում տեղադրված սարքը բացել էին հարմարեցված բանալիով և տարել մոտ 80 հազար դրամ։Համայնքային ոստիկանների միջոցառումներն արդյունք տվին նոյեմբերի 4-ին։ Առավոտյան ժամը 8-ին մայր...

Քննարկվել է Հայաստանի էներգամատակարարման դիվերսիֆիկացման հարցը

Լուրեր | 2026/11/17 16:43

Քննարկվել է Հայաստանի էներգամատակարարման դիվերսիֆիկացման հարցը

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը X-ի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է ձմռանն ընդառաջ Հայաստանին էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում ԵՄ-ի աջակցության հնարավորությունները։Կոսի խոսքով՝ ԵՄ-ի աջակցությունն արդեն դրական արդյունքներ է տալիս հայ ֆերմերներին և գործարարներին։ Այս...

 id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի

Լուրեր | 2026/11/17 16:41

id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 1-ից նախարարության կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմումներ կարող եք ներկայացնել id.e-social.am հարթակի՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։«Հարթակ մուտք գործելու և դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել հ...

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի ավելի քան 705 հազար մանրաձուկ

Լուրեր | 2026/11/17 16:40

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի ավելի քան 705 հազար մանրաձուկ

Սևանա լիճ են բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ։ Այս մասին սոցիալականցանցային իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ այս միջոցառումն իրականացվել է լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության ապահովման ծրագրի շրջանակում։Ինչու է դա կարևոր. Սևանի իշխանի պաշարների վերականգնումը հանդիսանում է պետության բնապ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Լուրեր | 2026/11/17 16:19

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ, կոսմետիկա, տան համար անհրաժեշտ իրեր կամ ամանորյա նվերներ: Եթե նման գնում եք ծրագրել, մի շտապեք՝ Կոնվերս Բանկը C360 Neo Light, Neo, Nektar, Ultra, Elite, Signature կամ Synergy փաթեթների ներքո Mastercard քարտապանների համար արշավ է գործարկելու:Պատրաստ պահեք Ձեր C360 Mastercard-ը, եթե չունեք, ապաակտիվացրեք նշված փաթեթներից...

Ինչպես պետք է լուծել Երևանի խցանումների խնդիրը․ քաղաքապետարանի տարբերակները

Լուրեր | 2026/11/17 16:08

Ինչպես պետք է լուծել Երևանի խցանումների խնդիրը․ քաղաքապետարանի տարբերակները

Երևանի խցանումների խնդրի լուծման համար անհրաժեշտ է ամբողջությամբ առանձնացնել ավտոբուսների գծերը, քաղաքի տարբեր հատվածներում առողջապահական հիմքով սահմանափակումներ մտցնել մարդատար ավտոմեքենաների համար և խստացնել երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Ինչու է դա կարևոր. Քաղաքային իշխա...

COP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ դոլարի ֆինանսավորում

Լուրեր | 2026/11/17 16:01

COP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ դոլարի ֆինանսավորում

Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում արձանագրվել են խոշոր ֆինանսական հանձնառություններ՝ ուղղված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանն աջակցելուն։ Ձեռք են բերվել նաև Հայաստանի համար կարևոր նպատակային ֆինանսական պայմանավորվածություններ։Ինչու է դա կարևոր. Հայաստանի նախագահության ներքո համաժողովին հաջողվել է համա...

Բարձր դիմելիություն և 164 մլրդ դրամի շրջանառություն. ինչպես է ֆինանսավորվել առողջության համընդհանուր ապահովագրությունը

Լուրեր | 2026/11/17 15:31

Բարձր դիմելիություն և 164 մլրդ դրամի շրջանառություն. ինչպես է ֆինանսավորվել առողջության համընդհանուր ապահովագրությունը

Այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված է մոտ 1,8 միլիոն քաղաքացի, որոնցից ավելի քան 1 միլիոնն արդեն հասցրել է օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից։ Ամսական կտրվածքով համակարգը սպասարկում է միջինում 350-ից 370 հազար շահառուի, իսկ մեկ շահառուի բուժսպասարկման միջին արժեքը՝ չհաշված դեղորայքը, կազմում է 50-ից 60 հազար դրամ։Ինչպես նշո...

Երևանում մեկնարկել է հայկական երկաթուղու հարցերով Հայաստան-Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Լուրեր | 2026/11/17 14:55

Երևանում մեկնարկել է հայկական երկաթուղու հարցերով Հայաստան-Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Երևանում մեկնարկել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունից հայտնել են, որ հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով՝ առանց լրատվամիջոցների մասնակցության։Ինչու է դա կարևոր. Բանակցությունները հաջոր...

Ջերմուկում մայր արջին ու ձագերին են նկատել․ քաղաքացիներին հորդորում են չմոտենալ (տեսանյութ)

Լուրեր | 2026/11/17 14:08

Ջերմուկում մայր արջին ու ձագերին են նկատել․ քաղաքացիներին հորդորում են չմոտենալ (տեսանյութ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ։«Հիշեցնում ենք, որ վայրի կենդանիների, հատկապես ձագերի հետ գտնվող մայր արջի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։Հորդորում ենք պահպանել անվտանգության հետևյալ կանո...

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն անցել է 1.8 միլիոնը

Լուրեր | 2026/11/17 14:04

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն անցել է 1.8 միլիոնը

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվն այս պահին գերազանցում է 1.8 միլիոնը, իսկ տարվա ընթացքում ապահովագրությունից փաստացի օգտված քաղաքացիների թիվն անցնում է 1 միլիոնից։ Այս մասին Ազգային ժողովի նոյեմբերի 17-ի նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարց...

Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն որոշեն իրենց ապագան. Գերմանիայի ԱԳ նախարար

Լուրեր | 2026/11/17 14:02

Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն որոշեն իրենց ապագան. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Հայտարարությունը հնչել է տարածաշրջան՝ Բաքու և Երևան նրա այցի նախաշեմին։Ինչու է դա կարևոր. Բեռլինն ուղիղ աջակցություն է հայտնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծի նախաստոր...

Հայաստանում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն․ Առողջապահության նախարարության նախագիծը

Լուրեր | 2026/11/17 14:00

Հայաստանում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն․ Առողջապահության նախարարության նախագիծը

ՀՀ-ում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:«Լիցենզավորման համակարգի ներդրումը հնարավորություն կտա, որ ճիշտ վերահսկողություն իրականացվի այս ոլորտում. եթե անձը ստացել է կոնկրետ պլաստիկ վիրաբույժի լիցենզիա, ապա կարող է իրականացնել միայն դա, այլ ոչ թե հարակից այլ բաներ էլ անի միաժամանակ»,- ասել է նա:Նրա խոսքով` այս հարցով...