Հունվարի 27–ը սահմանվեց որպես հիշատակի և խոնարհումի օր. Այն կլինի ոչ աշխատանքային
Լուրեր |
Օրենսդիրները շեշտում են, որ նոր սահմանվող օրը որևէ կոնկրետ պատերազմի տարեթվի հետ չի համընկնում։
Հայաստանում հունվարի 27-ը կսահմանվի որպես Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհման օր և կլինի ոչ աշխատանքային։ Ազգային ժողովն այսօր կառավարության ներկայացրած նախագիծն ընդունեց 69 կողմ, 15 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Օրինագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այժմ Հայաստանում գոյություն չի ունեցել հատուկ օր, որը նվիրված լինի բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակի հարգմանն ու մեծարմանը։ Արդյունքում զոհվածների հիշատակը հիմնականում ոգեկոչվել է տարբեր ռազմական իրադարձությունների տարեդարձերի կամ հունվարի 28-ին նշվող Բանակի օրվա ընթացքում, որը ավելի շատ տոնական բնույթ ունի, քան հիշատակի։
Օրենսդիրները շեշտում են, որ նոր սահմանվող օրը որևէ կոնկրետ պատերազմի տարեթվի հետ չի համընկնում։ Մասնավորապես՝
2016 թվականի քառօրյա պատերազմը սկսվել է ապրիլի 2-ին,
2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ սեպտեմբերի 27-ին,
իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի վրա, որին հաջորդել է էթնիկ զտումը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին այն ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ներկայացրել էր օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր սեպտեմբերի 27-ը սահմանել որպես հիշատակի օր։ Սակայն ՀՀ կառավարությունը մերժել էր այդ առաջարկը՝ հիմնավորելով, որ հունվարի 28-ին նշվող Բանակի օրը ներառում է նաև Հայաստանի պաշտպանության գործում բոլոր ժամանակներում իրենց կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը։
Նոր կարգավորմամբ հունվարի 27-ը կդառնա բացառապես հիշատակի և խոնարհման օր՝ առանց տոնական բաղադրիչի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր