Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների պահպանման, վարձու աշխատողների չձևակերպման, ինչպես նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումների բացահայտման ուղղությամբ։
ՊԵԿ-ից հայտնում են, որ 2025 թվականի դեկտեմբերի ընթացքում ավարտված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ՝ զգալի ֆինանսական հետևանքներով։
Մասնավորապես՝
-
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ արձանագրվել են 509 հարկ վճարողի մոտ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 197 մլն դրամ։
Դրանցից 19 հարկ վճարողի դեպքում տուգանքի չափը կազմել է 1 մլն դրամ և ավելի, ընդհանուր՝ 61.2 մլն դրամ։ -
Վարձու աշխատողների չձևակերպման դեպքեր արձանագրվել են 72 հարկ վճարողի մոտ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 74 մլն դրամ։
Երեք և ավելի աշխատողների չձևակերպման համար 25 հարկ վճարող տուգանվել է ընդհանուր առմամբ 56.75 մլն դրամով։ -
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտումներ արձանագրվել են 29 հարկ վճարողի մոտ, ինչի արդյունքում առաջադրվել է 11.6 մլն դրամի տուգանք։
ՊԵԿ-ը հայտնում է, որ հսկողական աշխատանքները շարունակական են լինելու՝ նպատակ ունենալով բարձրացնել հարկային կարգապահությունը և ապահովել հավասար մրցակցային դաշտ տնտեսվարողների համար։

