Հունվարի 19-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԳՆԱՑՔԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՎԹԱՐ
• Իսպանիայի Կորդովա նահանգում երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով զոհվել է 39 մարդ, մոտ 75-ը՝ վիրավորվել։
• Գնացքում եղել է 317 ուղևոր։
• Տրանսպորտի նախարարը վթարը որակել է չափազանց տարօրինակ՝ նշելով, որ այն տեղի է ունեցել 2025-ին վերանորոգված հատվածում, իսկ գնացքը եղել է մոտ 4 տարեկան։
ԾԱՆՈՒՑՈՒՄ ԱՄՆ ՎԻԶԱՅԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
• ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է, որ հարցազրույցի օրը կարող է չեղարկվել, եթե դիմումում առկա են սխալ կամ կեղծ տվյալներ։
• Խորհուրդ է տրվում խուսափել տուրիստական գործակալների և երրորդ կողմերի միջամտությունից։
• Դիմումի տվյալների ճշգրտության ամբողջ պատասխանատվությունը կրում է դիմորդը։
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ ՉԻԼԻՈՒՄ
• Չիլիի կենտրոնական և հարավային շրջաններում բռնկված հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ։
• Մոխրացել են հազարավոր հեկտարներ, մոտ 50 հազար մարդ լքել է իր տունը։
• Երկրի նախագահը հայտարարել է աղետի դրություն։
ՄԻԼԻՏԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ
• Սիրիայի անցումային կառավարության զորքերը հարձակումներ են իրականացնում քրդական ուժերի դիրքերի վրա հյուսիսում և արևելքում։
• Թուրքիայի աջակցությամբ գրավվել են Հալեպի քրդաբնակ շրջաններ, ինչպես նաև Տաբկա քաղաքն ու Եփրատի կարևոր ենթակառուցվածքները։
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
• Հայաստանում արտադրական կանեփի լիցենզիա ունի 2 ընկերություն, սակայն գործում է միայն մեկը։
• 2021-ից ի վեր հայտ է ներկայացրել 16 ընկերություն, որոնց մեծ մասի գործունեությունը դադարեցվել է։
ՀԱՅԱՍՏԱՆ–ՀՆԴԿԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
• Հնդկաստանը Հայաստան է արտահանել «Pinaka» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը։
• Հայաստանի կողմից հնդկական զենքի գնումների ծավալը հասել է շուրջ 600 մլն դոլարի։
• Գործակցությունը դիտարկվում է որպես պաշտպանական համակարգի արդիականացման կարևոր ուղղություն։
«ՄԻՋԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՆԱԽԱԳԻԾԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
• Վրաստանը նախատեսում է 2026-ին ավարտել Հայաստանը և Ադրբեջանը Թուրքիային կապող ճանապարհների շինարարությունը։
• Կավարտվեն դեպի սահմաններ տանող առանցքային ավտոճանապարհային հատվածները և Բաթումի–Սարփի ճանապարհը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/02 22:00
Մարտի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/02 19:19
Մարտի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 2-ի բիզնես լուրերը
2026/03/02/ 22:00 -
Մարտի 2-ի կարևոր լուրերը
2026/03/02/ 19:19 -
Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում
2026/03/02/ 18:40 -
Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք
2026/03/02/ 18:09 -
Աբու Դաբիի եռակողմ հանդիպումը չի չեղարկվում. Զելենսկի
2026/03/02/ 18:07 -
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որոշում Իրանի դեմ ռшզմական գործողությունը դադարեցնելու պայմանները. Հեգսեթ
2026/03/02/ 18:06 -
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
2026/03/02/ 18:03 -
Թիմում վստահության մթնոլորտ ստեղծելու 7 արդյունավետ տարբերակ
2026/03/02/ 17:39 -
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը
2026/03/02/ 17:15 -
Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն
2026/03/02/ 17:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.