ABNews

Մեր մասին

Հայկական բիզնես ուղղվածության լրատվական-վերլուծական մեդիա՝ տեսառվազան հարթակներով

ABN

ABN-ը՝ Armenian Business News, հայկական բիզնես ուղղվածության լրատվական-վերլուծական մեդիա է (բիզնես հեռուստաընկերություն, կայք և սոց․ցանցեր)։

ABNews TV

ABNews TV-ն հայկական առաջին և միակ բիզնես ուղղվածության լրատվական-վերլուծական հեռուստատեսություն է, հեռարձակվում է Հայաստանի և Սփյուռքի համար գործող գրեթե բոլոր խոշորագույն կաբելային ալիքներում՝ Ucom, Rostelecom, Team, Arpinet և այլն, նաեվ՝ youtube-ում։

Համացանցային ներկայություն

Armenian Business News-ը համացանցում ունի մոտ կես միլիոն հայ ակտիվ հետևորդներով, օպերատիվ թարմացվող և ակտիվ գործող՝ պատկառելի ներկայացվածություն համացանցում՝ առկա է www.abnews.am բիզնես կայքը և պաշտոնական էջերը ամենատարածված սոց․ցանցերում՝ Facebook, Instagram, YouTube, Telegram, LinkedIn, TikTok և Threads։

Բովանդակություն եթերում և համացանցում

Armenian Business News-ի եթերում և համացանցային հարթակներում հեռուստադիտողները օրը՝ 24 ժամ, շաբաթը 7 օր կարող են դիտել ամեն րոպե թարմացվող բիզնես լուրեր, փոխարժեքներ, ուղիղ միացումներ, մասնագիտական վերլուծություններ, նոր պրոդուկտների և ծառայությունների մասին հաղորդումներ, նաեվ ընկերությունները և գործարարներին ներկայացնող տեսաֆիլմեր, հաջողության պատմություններ, մոտիվացնող լայֆհակեր և պաշտոնական, սոցիալական, կրթական հոլովակներ։

Մեր լսարանը

Armenian Business News-ի լսարանը այն մարդիկ են, ովքեր հետաքրքրվում են ամենօրյա թարմացվող լրահոսով, նաեվ ցանկանում են ճանաչել և օգտվել նոր պրոդուկտներից ու ծառայություններից, ներկայացնել սեփական բիզնես ձեռքբերումները և/կամ սկսել նոր գործ։ Մարդիկ, ովքեր ուզում են ստանալ ամեն րոպե թարմացվող կարևոր, օգտակար և հետաքրքիր նորություններ։

Թիմը և մշակույթը

Armenian Business News-ի թիմում միավորվել են ժամանակակից Հայաստանի առաջատար մասնագետներ մեդիա, PR և մարքեթինգի ոլորտներից։ Ընկերությունը աշխատակազմի ընտրության և վերապատրաստման հարցում վարում է թափանցիկ և հավասար հնարավորություններ ապահովող քաղաքականություն։ Ընկերությունը աջակցում է մասնագիտական զարգացմանը, կարևորում է բազմազանությունն ու անվտանգ աշխատանքային միջավայրը՝ լրագրողների պաշտպանությունը ամրագրելով որպես առաջնահերթություն։ ABN MEDIA ընկերության հիմնադիր տնօրենը Նարեկ Նիկողոսյանն է ([email protected]), գլխավոր պրոդյուսերը՝ Լիանա Վարդանյանը ([email protected]

Համագործակցություն

Armenian Business News-ի հետ համագործակցում են ՀՀ պետական և Սփյուռքի ոլորտային կառույցները, մասնագիտական միությունները, բանկերը, ՏՏ, հեռահաղորդակցության, անշարժ գույքի, սննդի, տուրիզմի ընկերությունները և այլն։ Armenian Business News-ը մի շարք ոլորտային էքսպոների և այլ խոշոր միջոցառումների ինֆորմացիոն հովանավոր է։

Էթիկա, JTI և ֆինանսական հաշվետվություններ

Armenian Business News-ը միացել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրին և իր գործունեության շրջանակում առաջնորդվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրով և ուղեցույցներով։ Ուղեցույցների դրույթների պահպանման պատասխանատուն ABN MEDIA ընկերության հիմնադիր տնօրեն Նարեկ Նիկողոսյանն է։ Էթիկական հարցերի դեպքում կարող եք դիմել նաև Դիտորդ մարմնին։ Armenian Business Media-ն միացել է «Լրագրողական վստահության նախաձեռնությանը» (JTI — Journalism Trust Initiative)։ Ինքնագնահատման հարցաթերթի արդյունքները հասանելի են JTI-ի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ABN MEDIA-ի ֆինանսական հաշվետվությունները ըստ գործունեության տարիների՝ 2022, 2023, 2024, 2025։

Հեռուստառեկլամավորում

Կաբելային ալիքներ

ABNews TV հեռուստաընկերությունը խոշորագույն կաբելային ալիքներում՝

  • UCOM — 196
  • Ovio (նախկինում Rostelecom) — 32
  • Team (նախկինում Beeline) — 33

Սոցիալական հարթակներ

Armenian Business News սոցցանցերում՝

Մեր ուղիղ եթերը

Կոնտակտներ

Եղվարդի խճուղի, Armenia հեռուստաընկերություն

Հեռ․՝ +374 41 44 11 33

Էլ․ փոստ՝ [email protected]

Հարգանքներով, ABN MEDIA

Կայքի մշակում

Այս վեբ կայքի մշակումը և տեխնիկական իրականացումը կատարել է FLEX LLC ընկերությունը։

flexible.am

Կապ ու համագործակցություն

Գովազդ, մեդիապատվերներ, փաստերի ստուգում կամ այլ հարցերով կարող եք գրել մեզ։ Այս էջը ցուցադրական է — հետո կկապվի կառավարման համակարգին ու իրական կոնտակտներին։

Կապ