Հունվարի 19-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Էլեկտրամոբիլների ներմուծման ծավալները վերջին տարիներին զգալիորեն աճել են
Էլեկտրամոբիլների ներմուծման ծավալները վերջին տարիներին զգալի աճ են արձանագրել։ 2023 թվականին ներմուծվել է 9 635, 2024-ին՝ 11 793, իսկ 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ՝ արդեն 21 590 միավոր էլեկտրամոբիլ։ Էլեկտրամոբիլների թվի աճին զուգահեռ զարգանում է նաև լիցքավորման ենթակառուցվածքը։ Տվյալները ներկայացրել է Վիճակագրական կոմիտեն։
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել
Հանրապետությունում ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը կմեկնարկի հունվարի 20-ից։ Պետք է համոզվել, որ շինությունը կառուցվել է մինչև 2021 թվականը, այնուհետև դիմել չափագրողին։ Կադաստրի հաստատումից հետո քաղաքացին SMS հաղորդագրությամբ կտեղեկացվի, որ կառույցը հաշվառված է։
ՀՀ մի շարք ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգեր կմտցվեն
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ ներդնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև առողջապահության, սոցիալական պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում գործող կազմակերպություններում։
Վրաստանը 2026-ին կավարտի Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային կապող ռազմավարական մայրուղիները
Վրաստանը 2026 թվականին նախատեսում է ավարտին հասցնել մի շարք ռազմավարական ճանապարհների կառուցումը, որոնք կապում են երկիրը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ծրագրում ներառված են Ռուսթավի–Կարմիր կամուրջ, Ալգետի–Սադախլո և Բաթումի–Սարփի մայրուղիների հատվածները։
Հայ–ադրբեջանական խաղաղության գործընթացի ձախողումը կարող է դանդաղեցնել տարածաշրջանի ՀՆԱ-ի աճը
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ խաղաղության գործընթացում հնարավոր անհաջողությունները կարող են նվազեցնել Հարավային Կովկասի երկրների տնտեսական աճի տեմպերը։ Միևնույն ժամանակ, գործընթացում առաջընթացը կարող է խթանել տարածաշրջանային ինտեգրումը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Netflix-ը շուրջ 7 մլրդ դոլարով ձեռք է բերել Sony Pictures-ի ֆիլմերի բացառիկ սթրիմինգային իրավունքները
Netflix-ը մոտ 7 միլիարդ դոլարով ձեռք է բերել Sony Pictures-ի ֆիլմերի համաշխարհային սթրիմինգային բացառիկ իրավունքները։ Այս գործարքը նպատակ ունի ուժեղացնել Netflix-ի դիրքերը գլոբալ շուկայում և ապահովել բարձրարժեք բովանդակության երկարաժամկետ հասանելիություն։
Եվրամիությունը ԱՄՆ-ի նկատմամբ 93 մլրդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է նախապատրաստում
ԵՄ-ն քննարկում է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների վրա հակազդող մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը՝ ընդհանուր շուրջ 93 միլիարդ եվրոյի չափով։ Քայլը կարող է իրականացվել, եթե ԱՄՆ-ը 10% մաքսատուրքեր սահմանի եվրոպական երկրների նկատմամբ։
Չինաստանը դադարեցրել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի գնումը
Չինաստանը դադարեցրել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի գնումը՝ արտահանման բարձր գների պատճառով, որոնք գերազանցել են երկրի ներքին սակագները։ Ներկայում Չինաստանում էլեկտրաէներգիայի գինը կազմում է մոտ 350 յուան մեկ ՄՎտ ժամի համար։
Թրամփի նոր վարչակազմի առաջին տարում ՌԴ–ԱՄՆ առևտուրը աճել է 25%-ով
Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի առաջին տարվա ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունն աճել է մոտ 25%-ով՝ հասնելով գրեթե 4 միլիարդ դոլարի։ Աճը պայմանավորված է հատկապես բժշկական սարքավորումների և պարարտանյութերի փոխադարձ մատակարարումներով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր