Օրենքը՝ մեկ հպումով․ ՕՐԻՆ AI. Հայաստանյան նոր հարթակը օգնում է ընթերցել օրենքները կարճ ժամանակում պարզ լեզվով
Լուրեր |
Հայաստանյան նոր հարթակը օգնում է ընթերցել օրենքները կարճ ժամանակում պարզ լեզվով։
Իրավաբանական որևէ գործընթացով անցնելիս երբևէ մտածե՞լ եք՝ ինչքան արագ կլիներ աշխատանքը, եթե կրճատվեր անհրաժեշտ նորմերի ու օրենքների փնտրման, մեկնաբանման վրա ծախսվող ժամանակը։ Կամ, եթե Դուք մասնագետ չեք, ինչպես կփոխվեր Ձեր կյանքը, եթե օրենքը բացատրվեր առցանց, միանգամից, պարզ ու հստակ կերպով։
Եթե այո, ապա, շնորհավորում եմ․ խնդիրը լուծված է, արդեն հասանելի է հայկական նոր ծրագիրը՝ ՕրինAI–ը։ Հարթակը, որը կարող է մեկ հպումով պատասխանել նույնիսկ ամենաբարդ իրավաբանական հարցին՝ պարզ, հասկանալի լեզվով և ուղիղ հղում կատարելով օրենքի համապատասխան հոդվածին, նոր էջ է բացում հայկական իրավաբանական մշակույթում։ Իսկ ինչպե՞ս առաջացավ Օրին–ի ստեղծման գաղափարը։
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Օրին AI-ի հիմնադիր
9089
01.58-02.15,
միշտ ինձ դժգոհացնում էր, որ էդ անընդհատ ինչ որ հարցի շուրջ խորանալ, նայել, գտնել, որը ահավոր շատ ժամանակ է տանում։ Այսինքն՝ ոնց որ ասած ,էն կարևոր գործերը թողած, ամբողջ ժամանակ դու մտնում ես էդ հոդվածների մեջ, փորփրում ես, մինչև գտնում ես վերջնական պատասխանը։
․․․․․․․
02.28- 02.37,
Մի կողմից դա էր, որ մասնագետների գործը հեշտացնենք, այսինքն, ավել ժամանակ ստեղծենք իրենց համար
03. 19- մեր պրոդուկտը նաև ոչ մասնագետներին ա հնարավորություն տալիս, որ օրենքի լեզուն իրենց համար ավելի բարդ լինի և հարցեր տան, արագ ստանան իրենց պատասխանները, ամենակարևորը որտեղից ուզեն։
Հայկական օրենսդրությանն ամբողջովին տիրապետող Օրին AI-ը վայրկյանների ընթացքում մատուցում է օրենքի հստակ ու պարզ մեկնաբանություն։ Տվյալների բազան պատկանում է ընկերությանը՝ դրանք թարմացվում են շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ՝ ապահովելով տեղեկության ճշգրտություն ու արդիականություն։ Հայկական օրենսդրությանն առնչվող հարցեր կարելի է հղել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Օրին AI-ի հիմնադիր
9099
-00.12, 00.18-, 01.02- 01.09
Հարց եմ տվել շահութահարկի դրույքաչափերը, կասե՞ք, ինքը շատ պարզ հարց է, բայց տենց մանրամասն էս ամբողջ հոդվածին ի՞նչ դրույքաչափեր կան, կասի և վերջում էլ հոդվածի հղումը կկատարի։ ․․․․․ինքը շատ լավ հայերենով շարադրում է ․․․․ վերջում էլ Հարկային օրենսգրքի էս ինչ հոդված, նաև էս մասով էլ փոփոխություն կա այս տարվա սկզբից, նաև՝ դա է բերել։
Դեռ մեկ ամիս գործարկված հարթակն արդեն ունի ավելի քան 1600 օգտատեր։ Մի շարք իրավաբանական ու հաշվապահական ընկերություններ օգտագործում են Օրին AI-ն՝ իբրև ժամանակ խնայող և սխալների ռիսկը նվազեցնող գործիք։ Հարթակն ապահովում է տվյալների լիարժեք գաղտնիություն․ համակարգում տեսանելի չէ, թե ով է հարցի հեղինակը։
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Օրին AI-ի հիմնադիր
9092
00.02- 00.12,, 00.25-00.35, 00.57
Նույնականացումը կատարվում է մեյլով, մեծ հաշվով ինչ որ խնդիր չունենք, ու անուն, ազգանուն, պարտադիր դաշտերը և ծննդյան ամսաթիվ, ըստ իրենց ցանկության․․․ հարցեր տալու մասը ամբողջությամբ, ամբողջ պրոցեսը գաղտնագրված է, էդտեղ մենք չենք տեսնում ով է հարցը տալիս։ ․․․․ քաղաքականությունը ի սկզբանե տենց էր ընտրված։
Իրավաբանական յուրահատուկ այս հարթակը ոչ միայն պատասխանում է, այլև սովորեցնում։ Հաճախ, երբ օգտատերը հարց է տալիս, համակարգը նաև մատնանշում է՝ ինչ այլ օրենքներ կարող են կիրառվել տվյալ դեպքում, ինչ տուգանքներ են նախատեսված, եթե հարցը վերաբերում է խախտումներին և այլն։
Ապագայում հարթակն այցելուներին կծանոթանացնի նաև օրենսդրական թարմ և կարևոր փոփոխություններին, յուրաքանչյուր շաբաթ դրանք կառաքի օգտատերերի էլեկտրոնային հասցեներին։
Հետագայում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել գործունեության շրջանակը՝ դուրս գալով միջազգային շուկա։
https://youtu.be/XKbnArtQN3s
*գովազդ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/27 22:00
Փետրվարի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/27 19:19
Փետրվարի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 27-ի բիզնես լուրերը
2026/02/27/ 22:00 -
Փետրվարի 27-ի կարևոր լուրերը
2026/02/27/ 19:19 -
ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվում
2026/02/27/ 17:16 -
Ինքնաճանաչումից դեպի ինքնազարգացում
2026/02/27/ 16:50 -
Մեծ Բրիտանիայում քննարկում են սոցցանցերի սահմանափակումները մինչև 16 տարեկանների համար
2026/02/27/ 15:31 -
Converse SME. Modern House վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին
2026/02/27/ 15:04 -
Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը
2026/02/27/ 14:33 -
Արագ առցանց վարկեր․ ո՞ր բանկերն ինչ պայմաններով և գործընթացով են դրանք տրամադրում
2026/02/27/ 14:13 -
Zara և Chanel. Մեգան Մարքլը ներկայացել է շքեղ ապրանքանիշերի հագուստով
2026/02/27/ 14:10 -
Կենսաթոշակների բարձրացումը հնարավոր է դարձել 2025-ի աճի արդյունքներով․ Ֆինանսների նախարարի տեղակալ
2026/02/27/ 13:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2026 Թ․
ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվում
«Ինքնաճանաչումից դեպի ինքնազարգացում»
Converse SME. Modern House վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին