Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ Հայաստանի հետ կապված Եվրամիության գործողություններում պետք է առաջնահերթ լինի իրավունքի գերակայությունը։
Ֆեյսբուքյան իր էջում նա նշել է, որ ողջունում է ԵՄ արագ արձագանքման խմբի գործունեությունը, սակայն միաժամանակ ներկայացրել է մի շարք պահանջներ։
Ամստերդամի խոսքով՝ աջակցությունը պետք է տրամադրվի հավասար և թափանցիկ կերպով բոլոր քաղաքական ուժերին։
Նա նաև ընդգծել է, որ խմբի գործունեությունը պետք է լինի բաց և հասանելի հայաստանյան բոլոր շահագրգիռ կողմերի և հանրային խմբերի համար։
«Առանցքային ուշադրություն պետք է դարձվի իրավունքի գերակայությանը»,- նշել է նա։
Փաստաբանի գնահատմամբ՝ միայն այս սկզբունքների պահպանումը կարող է ապահովել վստահելի և արդյունավետ համագործակցություն։

