2026 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա ներկայացմամբ՝ աճ է արձանագրվել տնտեսության բոլոր հիմնական ոլորտներում։
Ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 20.5%։ Բարձր ցուցանիշ է արձանագրել նաև արդյունաբերությունը՝ 17.2% աճով։
Արտաքին առևտրի ոլորտում աճը կազմել է 9.3%, ծառայությունների ոլորտում՝ 7.2%, իսկ առևտրի ոլորտում՝ 3.3%։
Տվյալները վկայում են, որ տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել տարբեր ուղղություններով՝ պահպանելով բազմաոլորտ զարգացում։

