Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 90-ամյա թոշակառուն սոցիալական վիճակախաղում շահել է 1,5 միլիոն եվրո՝ դառնալով գլխավոր մրցանակակիր։
Տեղեկությունը հայտնում է «Rundfunk Berlin-Brandenburg» հեռուստաընկերությունը։
Կինը 2019 թվականից պարբերաբար մասնակցել է վիճակախաղին և այս անգամ ստացել է խաղարկության առավելագույն մրցանակը։
Հաղորդվում է, որ վիճակախաղի միջոցները ուղղվում են ոչ միայն մրցանակների վճարմանը, այլ նաև սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը։ Դրանք ներառում են աջակցություն թոշակառուներին, փախստականներին և հաշմանդամություն ունեցող անձանց։
Վերջին տարիներին այս ծրագրերի շրջանակում հատկացվել է շուրջ 70 միլիոն եվրո՝ ավելի քան 400 սոցիալական նախագծերի իրականացման համար։
Թոշակառուն իր հաղթանակի մասին տեղեկացել է հենց իր 90-ամյակին նվիրված միջոցառումներից հետո։

