Արմավիրում և Արարատում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր
Լուրեր |
Այս գործողությունները միտված են ջրային ռեսուրսների պահպանությանը և ապօրինի ջրօգտագործման դեպքերի կանխմանը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արմավիրի և Արարատի մարզերում իրականացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերել է ապօրինի ջրօգտագործման մի շարք դեպքեր։
Արմավիրի մարզի Ապագա բնակավայրում երկու քաղաքացի, իսկ Լուսագյուղում՝ մեկ անձ, ոռոգման նպատակով շահագործել են ապօրինի խորքային երեք հոր։
Միաժամանակ Արարատի մարզում ևս արձանագրվել են խախտումներ։ Նորամարգ բնակավայրում «Ռիվեռ Լանդ» ՍՊԸ-ն և մեկ այլ անձ, Արևաբույրում՝ մեկ քաղաքացի, Նիզամիում՝ ևս մեկ անձ ապօրինի օգտագործել են խորքային հորեր՝ առանց համապատասխան թույլտվությունների։
Ընդհանուր առմամբ արձանագրվել է ապօրինի շահագործվող 7 խորքային հոր։
Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների որոշմամբ բոլոր հորերի շահագործումը կասեցվել է։
Այս գործողությունները միտված են ջրային ռեսուրսների պահպանությանը և ապօրինի ջրօգտագործման դեպքերի կանխմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 20:00
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 19:19
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․