Մամուլի շենքի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա
Լուրեր |
Նախագծերից մեկում դիտարկվում է նաև հյուրանոցային համալիրի տարբերակը, սակայն դա պարտադիր չէ։
Երևանի Մամուլի շենքի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել, իսկ համացանցում տարածվող պատկերները ներկայացնում են միայն հնարավոր տարբերակներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանը։
Նրա խոսքով՝ ներկայում մշակվում է շենքի վերանորոգման և վերագործարկման նախագիծ, որը նախատեսում է այն վերածել ժամանակակից, բազմաֆունկցիոնալ համալիրի։
Նախագիծը մշակվել է PROSPECT24 ՓԲԸ-ի կողմից՝ «Դիգնիսի» ՍՊԸ-ի, «Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի և «Khachaturian Architects» ստուդիայի մասնակցությամբ, որոնք հաղթել են համապատասխան մրցույթում։
Հուշագրով նախատեսված է, որ մինչև գույքի օտարումը պետք է կազմվի ներդրումային փաթեթ՝ ներառելով շենքի օգտագործման տարբերակները, քաղաքաշինական և տեխնիկական սահմանափակումները, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունները։
Նշվում է, որ ապագա գնորդը, բացի գույքի արժեքից, պետք է վճարի նաև նախագծի կազմման համար, որի արժեքը կարող է կազմել մինչև գույքի գնահատված արժեքի 1.5%-ը, բայց ոչ ավելի, քան 30 միլիոն դրամ։
Առաքելյանը ընդգծել է, որ համացանցում տարածված պատկերները վերջնական չեն և կրում են էսքիզային բնույթ։
«Դրանք պարզապես ներկայացնում են, թե ինչպես կարելի է շահագործել շենքը։ Վերջնական որոշումը կախված կլինի ապագա գնորդից»,- նշել է նա։
Նախագծերից մեկում դիտարկվում է նաև հյուրանոցային համալիրի տարբերակը, սակայն դա պարտադիր չէ։
Պաշտոնյան վստահեցրել է, որ շենքի քանդում նախատեսված չէ, և խոսքը վերաբերում է վերականգնմանն ու վերանորոգմանը։
Նա նաև նշել է, որ ներկայում շենքում գործող կազմակերպությունների գործունեության մեջ փոփոխություն չկա։ Շենքում առկա է շուրջ 47 տարածք, որոնք տրամադրված են վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով։
Հնարավոր որոշման դեպքում բոլոր շահառուները նախապես կծանուցվեն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 20:00
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 19:19
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․