«Բարոյականությունը չի չափվում ձեր բանկային հաշվի գումարով»․Ջեյ-Զին պատասխանել է միլիարդատերերի քննադատներին
Լուրեր |
Աշխարհի ամենահարուստ երաժիշտներից մեկը՝ Ջեյ-Զին, GQ ամսագրին տված հարցազրույցում խիստ քննադատել է միլիարդատերերի վերաբերյալ տարածված կարծրատիպերը։
Forbes-ի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է մոտ 2.8 միլիարդ դոլար, սակայն արտիստը ընդգծել է, որ հարստությունը չի կարող որոշել մարդու բարոյական արժեքները։
«Բարոյականությունը չի չափվում ձեր բանկային հաշվի գումարով։ Եթե կարծում եք, որ բոլոր միլիոնատերերը վատն են, որտե՞ղ է սահմանը»,- նշել է նա։
Ջեյ-Զին այս մոտեցումը բնորոշել է որպես «հարմար կլիշե»՝ ընդգծելով, որ նման պարզեցված պատկերացումները չեն արտացոլում իրականությունը։
Նրա խոսքով՝ մեծ կապիտալը, հակառակը, կարող է ավելի լայն հնարավորություններ ստեղծել մարդկանց օգնելու համար։
Արտիստը նշել է, որ իր միջոցներն ու ազդեցությունը օգտագործել է տարբեր նախագծերի համար, որոնք օգուտ են բերել հասարակությանը։
«Մարդիկ դիվայնացնում են հարուստներին՝ համակարգը ինքնին շտկելու փոխարեն։ Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք»,- ասել է նա։
Ջեյ-Զիի կարողության զգալի մասը ձևավորվել է բիզնես գործունեությունից։ Նա իր բաժնեմասերը վաճառել է Armand de Brignac շամպայնի և D’Ussé կոնյակի բրենդներում, ինչպես նաև մասնակցում է Roc Nation ընկերությանը և ներդրումներ ունի տեխնոլոգիական ու երաժշտական ոլորտներում։
Նա ամուսնացած է Բիյոնսեի հետ, որի կարողությունը գնահատվում է մոտ 1 միլիարդ դոլար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 20:00
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 19:19
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․