ՍԴ դատավորները կստանան հավելավճար՝ ստաժի հիման վրա
Լուրեր |
Հավելավճարի հաշվարկման համար հաշվի կառնվեն նաև օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն կուտակված աշխատանքային տարիները։
Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության համակարգում փոփոխություններ են առաջարկվում՝ նախատեսելով հավելավճարներ աշխատանքային ստաժի հիման վրա։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացմամբ՝ գործող համակարգը լիարժեք չի արտացոլում ՍԴ դատավորների բարձր կարգավիճակն ու պատասխանատվության մակարդակը։
Նախագծով առաջարկվում է ՍԴ նախագահի, փոխնախագահի և դատավորների համար սահմանել հավելավճար՝ դատավորի պաշտոնում ունեցած ստաժի համար։
Հաշվի առնելով ՍԴ դատավորների 12-ամյա պաշտոնավարման ժամկետը՝ հավելավճարը կգործի առավելագույնը 11 տարվա համար և կկիրառվի աճողական սկզբունքով՝ սկսած պաշտոնավարման երկրորդ տարվանից։
Մասնավորապես՝
- 2-րդ տարում՝ 20%
- 3-րդ տարում՝ 35%
- 4-րդ տարվանից՝ յուրաքանչյուր տարի նախորդից 10%-ով ավելի
Հավելավճարի հաշվարկման համար հաշվի կառնվեն նաև օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն կուտակված աշխատանքային տարիները։
Նախարարի գնահատմամբ՝ 2026 թվականին այս փոփոխությունների արդյունքում ՍԴ նախագահի, փոխնախագահների և 7 դատավորների համար նախատեսվում է շուրջ 46.8 միլիոն դրամ լրացուցիչ ծախս։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 20:00
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 19:19
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․