Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրությունների՝ բեռը կտեղափոխվի 5 վագոնով՝ Բաքվի արվարձանում գտնվող Բալաջարի կայարանից։
Շարժակազմը կանցնի Բյոյուկ-Քյասիկ կայարանով դեպի Վրաստան, որտեղից էլ կուղղվի Հայաստան։
Նշվում է, որ սա վերջին օրերին նմանատիպ երկրորդ մատակարարումն է։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին ռուսական ցորենի առաքում արդեն իրականացվել էր նույն երթուղով՝ այդ ժամանակ Հայաստան էր ուղարկվել 488 տոննա բեռ։
Տարանցիկ այս սխեման շարունակում է կիրառվել՝ տարածաշրջանային լոգիստիկ պայմանների ֆոնին։

