Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենալու Linkedin Local բիզնես նեթվորքինգ միջոցառումը
Լուրեր |
Նեթվորքինգի և սոցիալական զարգացման գաղափարով Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենալու Linkedin Local բզինես նեթվորքինգ միջոցառումը։ Նման ֆորմատի միջոցառում տարածաշրջանում իրականացվում է առաջին անգամ։ Այն միտված է Հայաստանի բիզնես միջավայրում արդյունավետ նեթվորքինգի զարգացմանը, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա հանդիպել և կիսվել գաղափարներով ոլորտի լավագույնների հետ։ Ինչպես նաև ստեղծել կապեր՝ նորը սովորելու, ոգեշնչելու և ոգեշնչվելու։
Մեր թիմը կազմակերպել է LiknedIn Local Glendale միջոցառումը Միացյալ նահանգներում, կուտակել համապատասխան հմտություններ և այժմ պատրաստ է ձեռք բերած միջազգային փորձը ներդնել Հայաստանում։
Ապրիլի 6-ին Հայաստանում բիզնես ոլորտի ներկայացուցիչները կարող են դառնալ արտասահմանյան լավագույն փորձից վերցված նեթվորքինգի կիրառման մի մասնիկը։ Այսպիսով, Linkedin Local Yerevan-ը սահմանելու է նեթվորքինգի նոր նշաձող։
Այս միջոցառումը լինելու է ոչ ստանդարտ ֆորմատի։ Տեղի է ունենալու ALTEZZA by Armenian Helicopters ուղղաթիռների անգառում: Որտեղ ընդմիջումներին կվայելեք՝ DJ-ի ֆանտաստիկ երաժշտություն, կունենաք՝ գոլֆի workshop, կմասնակցեք՝ սոմելիեի մաստերքլասի, ականտես կլինեք՝
խոսնակների՝ ուղղաթիռներով ժամանման։
Linkedin Local Yerevan-ի ակնարկները
Միջոցառման գաղափարի հիմնաքարը հանդիսանում է Հայաստանում նեթվորքինգի նոր մոտեցման ներդրումը, որը կնպաստի տարբեր ոլորտներում հնարավորությունների ընդլայնմանը, և իհարկե, նոր կապերի ստեղծմանը։ Իսկ մշակված մոտեցումը ստեղծելու է կոմֆորտ զոնայից դուրս նեթվորքինգ, որը յուրահատուկ ծրագիր է, ինչի միջոցով մասնակիցները կստանան առավելագույն արդյունքներ։
Միջոցառման ընթացքում հանդես կգան ամենատարբեր ոլորտներում կայացած մասնագետներ, ովքեր կկիսվեն սեփական փորձով, ինչպես նաև իրադարձության շրջանակներում մասնակիցների հետ միասին՝ կքննարկեն նեթվորքինգի ճիշտ օգտագործման սկզբունքները։
Միջոցառման երկրորդ մասում լինելու է ուղղորդված նեթվորքինգ՝ նպատակաուղղված իրական և արդյունքամետ կապերի զարգացմանը, որն էլ դուրս է գալու միջոցառման սահմաններից և կրելու է շարունակական բնույթ։
Linkedin Local Yerevan-ի շրջանակում տարբեր ոլորտների ձեռներեցներ, բիզնես սեփականատերեր և մասնագետներ հանդիպելու են նոր համագաղափարակիցների, ովքեր կարող են դառնալ պոտենցիալ հաճախորդներ, գործընկերներ կամ ներդրողներ։
Միջոցառումը կայանալու է ապրիլի 6-ին Altezza by Armenian Helicopters-ում։
Շտապեք ամրագրել Ձեր տոմսերը ՝ https://linkedinlocalevn.com/
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 099 033321 հեռախոսահամարով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/23 22:00
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/23 19:19
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
2026/01/23/ 22:00 -
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
2026/01/23/ 19:19 -
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
2026/01/23/ 16:27 -
Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
2026/01/23/ 16:10 -
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49 -
2025-ին վառելիքի շուկայում ստուգումների զգալի մասում արձանագրվել են չափագիտական խախտումներ
2026/01/23/ 12:48 -
ԱՄՆ-ն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը
2026/01/23/ 12:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․