Հայաստանում էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներ
Վերլուծություն |
Էլեկտրամոբիլների թվի աճին զուգահեռ զարգանում է նաև լիցքավորման ենթակառուցվածքը։
Հայաստանում 2026 թվականի համար սահմանվել է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման 15 հազար էլեկտրամոբիլի ներմուծման քվոտա։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը հայտնել է, որ 2026 թվականին առանց ներմուծման մաքսատուրքի Հայաստան կարող են ներմուծվել ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 15 000 միավոր էլեկտրամոբիլներ։
ՀՀ կառավարության որոշմամբ քվոտան կբաշխվի հետևյալ կերպ՝ մինչև 3000 միավոր՝ ավտոարտադրողների հետ դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերով ներմուծում իրականացնող սուբյեկտներին, իսկ մինչև 12000 միավոր՝ պաշտոնական ներկայացուցիչ չհանդիսացող սուբյեկտներին, այդ թվում՝ ֆիզիկական անձանց։ Սակագնային արտոնության կիրառմամբ մաքսային ձևակերպումը կկատարվի ժամանակագրական սկզբունքով՝ ըստ մաքսային հայտարարագրերի գրանցման հերթականության։
Կառավարության որոշմամբ նախատեսվել է նաև սակագնային արտոնության վերականգնման կարգավորում․ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չօգտագործված քվոտաների մասով կարող է իրականացվել վճարված ներմուծման մաքսատուրքի վերադարձ։ Այս կարգավորումը վերաբերում է ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձանց, այնպես էլ դիլերական պայմանագրերով ներմուծողներին։
Հայկազ Նասիբյանի խոսքով՝ 2024-2026 թվականների արտադրության էլեկտրամոբիլներն ազատվում են ներմուծման մաքսատուրքից՝ 15 տոկոսի չափով։ Նույն ժամանակահատվածում արտադրված էլեկտրաշարժիչով ավտոմեքենաները, ավտոբուսները, մոտոցիկլետները, մոպեդներն ու հեծանիվները ազատվում են նաև ավելացված արժեքի հարկից՝ 20 տոկոսի չափով՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն։
Բացի այդ, նախատեսված է, որ արդեն գնված և ճանապարհին գտնվող որոշ տրանսպորտային միջոցներ ևս կարող են օգտվել սահմանված արտոնություններից՝ մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը մաքսային ձևակերպման դեպքում։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ էլեկտրամոբիլների ներմուծման ծավալները վերջին տարիներին զգալիորեն աճել են։ 2023 թվականին ներմուծվել է 9635, 2024-ին՝ 11 793, իսկ 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ՝ 21 590 միավոր էլեկտրամոբիլ։ 2019 թվականի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 17.6 անգամ։
Էլեկտրամոբիլների թվի աճին զուգահեռ զարգանում է նաև լիցքավորման ենթակառուցվածքը։ Եթե 2022 թվականին Հայաստանում գործում էր շուրջ 100 լիցքավորման կայան, ապա 2024 թվականին դրանց թիվը գերազանցել է 300-ը։ 2024-ին և 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ներմուծվել է համապատասխանաբար 399 և 471 լիցքավորման կայան։
Նշվում է, որ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործումը նպաստում է ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը, քաղաքային աղտոտվածության նվազեցմանը և միաժամանակ սպառողների համար ապահովում է ֆինանսական ծախսերի էական նվազում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Վերլուծություն | 2026/03/05 16:49
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
Մարտի 5-ին կայացած կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունեց մի շարք կարևոր որոշումներ, որոնք վերաբերում են ինչպես սոցիալական քաղաքականությանը, այնպես էլ ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին։
-
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31 -
Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը մինչ այժմ Իրանի դեմ պատերազմի վրա
2026/03/06/ 16:33 -
Քննարկվել է հայ-ղազախական առևտրի և ներդրումների ընդլայնումը
2026/03/06/ 16:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․