Ամսվա
ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող
վստահությունը և շուկայական ակտիվությունը։
Փետրվարին Հայաստանի
ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 34 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ
երկրորդային շուկայում իրականացվել է 114 գործարք՝ ավելի քան 39 մլրդ ՀՀ դրամ
ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 190%-ով։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 38% աճ նախորդ
տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 14 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու
ժամանակահատվածում կնքվել է 1512 գործարք՝ փետրվարի վերջի դրությամբ բորսայում
շրջանառվող 195 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ
պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է շուրջ 427 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 478 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 520%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 6.53%-ով*։ Բաժնետոմսերով կնքվել
է 166 գործարք։
Ռեպո գործարքների
ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 5.3 մլրդ ՀՀ դրամ: Փետրվար ամսին կնքվել է 50 ռեպո գործարք։
Փետրվարին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 8
գործարք՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ
պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 377.25-377․9 դրամ միջակայքում, առաջարկը՝ 377.5-379 դրամի
միջակայքում։ Կնքված գործարքների միջին գինը կազմել է 377.63 դրամ։
Ամսական տվյալների համեմատական
գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:

