Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Իրանի և Մյանմայի դեմ. Reuters
Լուրեր |
Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Իրանի և Մյանմայի դեմ ՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Կանադայի ԱԳՆ-ին հղումով։ Նախարարությունը հայտնել է, որ պատժամիջոցների ցանկում ներառված են 33 ներկա կամ նախկին բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ, որոնք մեղադրվում են «մարդու իրավունքների համակարգված խախտումներին» ներգրավվածության մեջ։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Կանադան սահմանափակումներ է մտցրել ավելի քան 1500 ֆիզիկական և իրավաբանական անձանց Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բելառուսից։
«Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց Կանադան երբեք չի դադարի պաշտպանել մարդու իրավունքները»,- ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ՝ մեկնաբանելով ձեռնարկված միջոցները։ Բացի այդ, ցուցակում ընդգրկվել են Իրանի 22 քաղաքացիներ, այդ թվում ՝ դատական համակարգի, քրեակատարողական և իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական առաջնորդներ, ինչպիսիք են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ավագ օգնականները և պետական լրատվամիջոցների գործիչներ: Սահմանափակումները վերաբերել են նաև Մյանմայի 12 ֆիզիկական անձանց և երեք կազմակերպությունների, որոնք մեղադրվում են զինված ուժերին զենք մատակարարելուն աջակցելու մեջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը. վարչապետ
2026/03/11/ 15:30 -
Ինչպես են փոխվում ընտրությունների կանոնները Հայաստանում․ ԿԸՀ նախագահի պարզաբանումները
2026/03/11/ 15:25 -
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
2026/03/11/ 15:10 -
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին
2026/03/11/ 14:22 -
Տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
2026/03/11/ 13:31 -
Էներգետիկայի միջազգային գործակալությունը կարող է ռեկորդային ծավալի նավթ հանել ռազմավարական պահուստներից
2026/03/11/ 12:23 -
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավիրվել է դիտորդական առաքելություն իրականացնելու ՀՀ ընտրություններին
2026/03/11/ 12:17 -
Թեյլոր Սվիֆթի կարողությունը հասել է 2 մլրդ դոլարի
2026/03/11/ 12:14 -
ԵՄ-ն կշարունակի Ուկրաինայի ֆինանսավորումը նույնիսկ վետոյի դեպքում․ Politico
2026/03/11/ 12:09 -
Երևանի օդի ջերմաստիճանի առանձնահատկությունները 2026թ. փետրվար-մարտին․ հետաքրքիր պատկեր
2026/03/11/ 12:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.