ԵՄ-ն կշարունակի Ուկրաինայի ֆինանսավորումը նույնիսկ վետոյի դեպքում․ Politico
Լուրեր |
Բրյուսելը մտադիր է վարկ հատկացնել՝ չնայած հնարավոր խոչընդոտներին։
Եվրամիությունը կշարունակի Ուկրաինայի ֆինանսավորումը նույնիսկ այն դեպքում, եթե Հունգարիան և Սլովակիան վետո դնեն խոստացված 90 միլիարդ եվրոյի վարկի վրա։ Այս մասին մարտի 11-ին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ ԵՄ երկրների առաջնորդները հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում կփորձեն համոզել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին փոխել իրենց դիրքորոշումը։
Հոդվածում նշվում է, որ եթե Օրբանն ու Ֆիցոն հրաժարվեն զիջումների գնալ, Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրները պատրաստ են ինքնուրույն բավարար միջոցներ տրամադրել Ուկրաինային, որպեսզի երկիրը կարողանա պահպանել ֆինանսական կայունությունը մինչև տարվա առաջին կիսամյակի ավարտը։
Եվրահանձնաժողովի տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Բրյուսելը մտադիր է վարկ հատկացնել՝ չնայած հնարավոր խոչընդոտներին։
«Սա առաջին դեպքը չէ, երբ մենք Հունգարիայի հետ կապված նման դժվարությունների ենք բախվում։ Այսպես թե այնպես, մենք կհատկացնենք այդ վարկը», — նշել է Դոմբրովսկիսը։
Politico-ի փոխանցմամբ՝ Նիդերլանդների ֆինանսների նախարար Էլկո Հեյնենը գործընկերներին տեղեկացրել է, որ իր կառավարությունը նախատեսում է մինչև 2029 թվականը Կիևին տարեկան մինչև 3,5 միլիարդ եվրո տրամադրելու հնարավորություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38 -
Գործարկվել է «Stugel.am» հարթակը՝ ապատեղեկատվության ստուգման գործիքներով
2026/04/22/ 15:34 -
ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների․ ՀՀ նախագահ
2026/04/22/ 15:32 -
Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները
2026/04/22/ 15:18 -
Ալիևը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակի իր գնահատականը
2026/04/22/ 15:16 -
Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ պահանջում ենք կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունը.Արցախ միություն
2026/04/22/ 15:10 -
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․