Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
Լուրեր |
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփեցին 2025 թվականի «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագրի արդյունքները։
Իմփաքթ
Հաբ Երևանում անցկացված միջոցառման ընթացքում ինը նորարարական
ստարտափներ մասնագիտական ժյուրիին ներկայացրեցին մեկ տարվա ընթացքում մշակված
իրենց նախագծերը, գրանցած առաջընթացը և կայուն զարգացմանն ուղղված լուծումները։
Մեկ տարի տևողությամբ այս
նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի «կանաչ» նորարարների նոր
սերնդին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ շրջակա միջավայրի
կայունության ապահովման համար՝ կանաչ էներգետիկայի, ագրոտեխնոլոգիաների,
էկոտուրիզմի և շրջանաձև տնտեսության ոլորտներում։ Ծրագրի ընթացքում մասնակիցներն
ստացել են անհատական քոուչինգ, մենթորների աջակցություն, ինտենսիվ ուսուցում և
համագործակցության լայն հնարավորություններ։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ կանաչ
տեխնոլոգիաները կարող են դառնալ կայուն զարգացման կարևոր շարժիչ ուժ։ «Ucom
Ֆելոուշիփ» ծրագրի միջոցով մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք ոչ
միայն նորարարական գաղափարներ են առաջարկում, այլև իրական լուծումներ են տալիս
շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի կայուն զարգացման համար։ Մենք ուրախ
ենք տեսնել, թե ինչպես են այս նորարարական գաղափարները վերածվում գործնական
նախաձեռնությունների և վստահ ենք, որ նրանցից շատերը կդառնան մեր երկրի ապագա
կանաչ տնտեսության կարևոր դերակատարներ», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ucom-ի հետ մեր գործընկերությունն առանցքային նշանակություն ունեցավ Հայաստանի խոստումնալից կանաչ ձեռնարկատերերի համար մեկնարկային հարթակ ապահովելու գործում։ Այս ժամանակահատվածում մենք ականատես եղանք մեր մասնակիցների վերափոխմանը, երբ նրանց նորարարական գաղափարները վերածվեցին կենսունակ և ազդեցիկ ձեռնարկությունների: Մենք անչափ հպարտ ենք այս թիմերի առաջընթացով և ուրախ ենք տեսնել, որ նրանց լուծումները մուտք են գործում շուկա», - նշել է Իմփաքթ Հաբ Երևանի ծրագրերի տնօրեն Թիջեյ Ճղըլյանը։
Արդեն երկրորդ տարին իրականացվող
«Ucom Ֆելոուշիփ» ծրագիրը Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի միջև ձևավորված արդյունավետ
համագործակցության արդյունքն է։ 2025 թվականի ծրագրի մասնակիցների թվում էին մի
շարք հեռանկարային նախաձեռնություններ՝ Eco
Habit, Zenith Academy, Grant Legacy, ReSoma, Bee Green, SUNHOME Guesthouse,
Կենսահումուս, 4Green և SeElabUS։ Այս թիմերը ցուցադրեցին զգալի առաջընթաց՝
մշակելով կայուն զարգացման տարբեր մարտահրավերների հաղթահարմանն ուղղված
ընդլայնվող լուծումներ։ Նրանց նախաձեռնությունները ներառում են կանաչ
նորարարության լայն շրջանակ՝ շրջանաձև տնտեսության շրջանակում թափոնների
կառավարման լուծումներից և բուսական հիմքով տեքստիլի մշակումից մինչև արհեստական
բանականության վրա հիմնված էներգիայի օպտիմալացում, էկոտուրիզմ և մասնագիտացված
տեխնիկական կրթություն՝ նպաստելով Հայաստանի ավելի դիմակայուն և էկոլոգիապես
պատասխանատու ապագայի ձևավորմանը։
Երկար քննարկումներից հետո ժյուրին
հայտարարեց երեք հաղթողների անունները՝ Գոհար Հարությունյան՝ Eco Habit (գորգերի արտադրություն կապրոնե
զուգագուլպաների արտադրական թափոններից), Կարինա Մանուկյան՝ SUNHOME հյուրատուն
(էկոլոգիապես կայուն կացություն Լոռիում՝ Ստեփանավում) և Արմինե Բաբայան՝ Bee
Green (լիարժեք քայքայվող մեղրամոմե կտորաթերթ), որոնցից յուրաքանչյուրն
ստացավ 400,000 դրամ ֆինանսական
աջակցություն՝ իրենց նախաձեռնությունների զարգացման հաջորդ փուլն սկսելու
համար։
Այս հաջողությունների հիման վրա
«Ucom Ֆելոուշիփ» ծրագրի երրորդ փուլը կմեկնարկի 2026 թվականի ապրիլին, իսկ հայտերի ընդունման մեկնարկի մասին
լրացուցիչ կհայտարարվի։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
2026/03/11/ 16:19 -
Քարդաշյանի կարողությունը հասնում է շուրջ 2 մլրդ դոլարի. ինչպես է գոյանում հեռուստաաստղի եկամուտը
2026/03/11/ 15:58 -
Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը. վարչապետ
2026/03/11/ 15:30 -
Ինչպես են փոխվում ընտրությունների կանոնները Հայաստանում․ ԿԸՀ նախագահի պարզաբանումները
2026/03/11/ 15:25 -
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
2026/03/11/ 15:10 -
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին
2026/03/11/ 14:22 -
Տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
2026/03/11/ 13:31 -
Էներգետիկայի միջազգային գործակալությունը կարող է ռեկորդային ծավալի նավթ հանել ռազմավարական պահուստներից
2026/03/11/ 12:23 -
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավիրվել է դիտորդական առաքելություն իրականացնելու ՀՀ ընտրություններին
2026/03/11/ 12:17 -
Թեյլոր Սվիֆթի կարողությունը հասել է 2 մլրդ դոլարի
2026/03/11/ 12:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․