Նրա տվյալներով՝ 2026 թվականի փետրվարին Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է +4.7°C, ինչը կլիմայական նորմայից բարձր է 4.6°C-ով։ Այսպիսով, փետրվարը եղել է զգալիորեն տաք՝ գրեթե գարնանային պայմաններով։
Միևնույն ժամանակ, մարտի 9-ի դրությամբ 2026 թվականի մարտ ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է +1.8°C, ինչը կլիմայական նորմայից ցածր է 4.9°C-ով։
Այսպիսով, ներկայումս արձանագրվում է հակառակ պատկեր՝ մարտ ամսվա միջին ջերմաստիճանը Երևանում 2.9 աստիճանով ցածր է փետրվար ամսվա միջին ջերմաստիճանից։

