ԱրարատԲանկն ու «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտը հայտարարեցին համագործակցության մասին
Լուրեր |
ԱրարատԲանկը դարձել է STEM Expo 2025 գիտական միջոցառման գլխավոր հովանավորը: Միջոցառումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան (ԳՏՃՄ), ներկայացնում է երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուները:
Էքսպոն իրականացվել է «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։ ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությունը վկայում է սոցիալապես պատասխանատու և գիտակենտրոն բիզնեսի կարևոր ներդրման մասին Հայաստանի կրթական ու նորարարական ապագայի կառուցման գործում։
«ԱրարատԲանկը, STEM Expo-ի գլխավոր հովանավոր լինելուց զատ, այս տարի համագործակցություն է մեկնարկել «ԱՐՓԱ» ինստիտուտի հետ և Լոռու մարզի 5 հանրակրթական դպրոցների համար ֆինանսավորել կրթական փաթեթների պատրաստումն ու ներդրումը։ Այս ծրագրի իրագործումը հատկապես կարևորում ենք մարզերում կրթության որակի շարունակական զարգացման համատեքստում»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը՝ հավելելով, որ նախագծերը տարբեր են՝ ավտոմատացված էկոհամակարգի ստեղծումից մինչև մոդելավորման և տարածաչափական հմտությունների զարգացում։
STEM Expo 2025-ը միավորել է երկու խոշոր նախաձեռնություն՝ Stemar կրթական ծրագիրը, որը խթանում է նախագծահեն ուսուցումը Հայաստանի դպրոցներում՝ տրամադրելով ուսուցիչների վերապատրաստում, գիտական սարքավորումներ և շարունակական աջակցություն, և Ադրին Ղարախանու անվան հայտնագործությունների մրցույթը, որն ընդգծում է երիտասարդ գիտնականների ներուժը և խրախուսում նորարար գաղափարների իրագործումը։ «Այս միջոցառումը կազմում է «ԱՐՓԱ» ինստիտուտի մշակույթի ու ժառանգության մասը՝ նպաստելով տարբեր օղակների համագործակցության հարթակի ստեղծմանը», - նշում է «ԱՐՓԱ» ինստիտուտի փոխնախագահ Ռուբեն Լուսինյանցը։
https://youtu.be/qP-3lQSLWSg
Այս տարվա էքսպոյին մասնակցել են ավելի քան 200 աշակերտներ և ավելի քան 80 STEM ուսուցիչներ, որոնք ներկայացրել են իրենց նախագծերը ինտերակտիվ ձևաչափով։ «STEM Expo-ն այն միջավայրն է, որը ոգեշնչում է միջդպրոցական փոխկապվածությունը՝ կայուն հիմք ստեղծելով ծրագրի արդյունավետ իրականացման համար», - նշել է «ԱՐՓԱ» ինստիտուտի Stemar կրթական ծրագրի առաջնորդ Ելենա Ղուկասյանը։
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի է ունեցել հայտնագործությունների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը, որտեղ երկու լավագույն թիմերից յուրաքանչյուրը պարգևատրվել են 5,000 ԱՄՆ դոլարի չափով։
«ԱՐՓԱ» ինստիտուտը վերջին երեք տասնամյակում եղել է Հայաստանում գիտության, կրթության, առողջապահության և տեխնոլոգիաների ոլորտներում մի շարք առաջատար նախաձեռնությունների շարժիչ ուժը՝ նպաստելով երիտասարդների գիտական կրթությանը, նորարարությանը և մասնագիտական աճին։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 22:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 19:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 22:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 19:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 18:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 17:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 17:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 17:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 17:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 16:54 -
2025 թվականը կրիպտոշուկայում․ ռեկորդային աճ, մակրոռիսկեր և անցում ինստիտուցիոնալ փուլ
2026/01/16/ 16:13 -
Ազատազրկման փոխարեն ծառայություն և վճար՝ 27-37 տարեկան հետախուզման մեջ գտնվողների համար․ նախագիծ
2026/01/16/ 14:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․