Մարտի 3-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
ՊԵԿ-ում ներկայացվել է Մեղրիի անցակետի արդիականացման ծրագիրը
ՊԵԿ նախագահի գլխավորությամբ քննարկվել է Մեղրիի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը։ Ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները, ֆինանսական ռիսկերը և դրանց կանխարգելման մեխանիզմները։
Մարտի 3-ից ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն
2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 20:00-ից, տեխնիկական աշխատանքներով պայմանավորված ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու։ Աշխատանքների ավարտից հետո համակարգերը կվերականգնվեն բնականոն ռեժիմով։
ԿԲ-ն զգուշացնում է կեղծ զանգերի և նամակների մասին
ՀՀ Կենտրոնական բանկը հայտնում է, որ զեղծարարները ԿԲ անունից կեղծ զանգերով և նամակներով փորձում են գումար կորզել քաղաքացիներից։ ԿԲ-ն ընդգծում է, որ երբևէ նման զանգեր կամ հաղորդագրություններ չի իրականացնում և ֆիզիկական անձանց բանկային սպասարկում չի մատուցում։
Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 5.19 մլրդ դոլար
2026 թվականի հունվարի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են 5,185.5 մլն դոլար։
Արժեթղթեր՝ 2,143.8 մլն դոլար
Կանխիկ արտարժույթ և ավանդներ՝ 3,023.7 մլն դոլար
Մարտի 5-ից բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ
Կենսաթոշակ կամ նպաստ կանխիկ ստացող քաղաքացիները մինչև մարտի 5-ը կարող են ընտրել բանկը։ Հակառակ դեպքում ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ եղանակով։ Մարտի 5-ից ապրիլի 1-ը բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվի։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Նավթի գներն աճում են երրորդ օրն անընդմեջ
Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Brent տեսակի նավթի գինը հասել է 79.44 դոլարի մեկ բարելի դիմաց՝ աճելով 2.2%-ով։ Վերլուծաբանները չեն բացառում գների հետագա աճ։
Հնդկաստանը կարող է ավելացնել ռուսական նավթի գնումները
Bloomberg-ի փոխանցմամբ՝ հնդկական նավթավերամշակող գործարանները կարող են վերականգնել ռուսական նավթի գնումները՝ իրանական ճգնաժամի ֆոնին։
Amazon-ի ամպային ծառայությունը խափանվել է Մերձավոր Արևելքում
ԱՄԷ-ում տվյալների կենտրոնների վնասման պատճառով Amazon-ի ամպային ծառայությունը խափանվել է։ Ավելի ուշ խնդիրներ են արձանագրվել նաև Բահրեյնում։
Եվրոպայում գազի գները աճել են ավելի քան 30%-ով
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին Եվրոպայում գազի գները կտրուկ աճել են ավելի քան 30%-ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27 -
Այս պահին ծանր դեպքեր չկան. ԱՆ-ն՝ Բյուրեղավանի դեպքերի մասին
2026/04/22/ 17:06 -
Ի՞նչ կարող ենք անել այսօր հանուն վաղվա. Երկրի օրը՝ որպես գործողության ուղեցույց
2026/04/22/ 16:56 -
ԵՄ-ը նախատեսում է 131 մլրդ եվրո հատկացնել սպառազինությամբ ՌԴ-ին գերազանցելու համար
2026/04/22/ 16:37 -
Հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից․ Բյուրեղավանում մի քանի ժամում 30-ից ավելի կանչ է գրանցվել նույն գանգատներով
2026/04/22/ 16:32 -
ChatGPT-ում գովազդի նոր դարաշրջան․ ինչ կերպ է այժմ գործելու վճարումը
2026/04/22/ 16:20 -
ԿԸՀ-ում այս պահին կա երեք առաջադրում, ներկայացման վերջնաժամկետը՝ ապրիլի 23-ը
2026/04/22/ 16:13 -
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․