ABNews

Աֆղանստանի քաղաքացիների երկու խումբ փորձել է Իրանից անօրինական մուտք գործել Հայաստան

Լուրեր | 2026/03/04 07:21

Աֆղանստանի քաղաքացիների երկու խումբ փորձել է Իրանից անօրինական մուտք գործել Հայաստան

Միջադեպը տեղի է ունեցել մինչև Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը։

Աֆղանստանի քաղաքացիների երկու խումբ փորձել է Իրանի տարածքից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 20-ին։ ՔԿ-ի տեղեկացմամբ՝ քաղաքացիները փորձել են հատել Արաքս գետը՝ լողալով։

Քրեական վարույթներ

Փետրվարի 21-ին նախաձեռնվել է երկու քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «Պետական սահմանի ապօրինի հատելը» հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Քննչական կոմիտեն հավելյալ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա տվյալներ։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մինչև Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը