Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայաստանի բանկերի ղեկավարներին է ներկայացրել մայրաքաղաքում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ներդրումային ծրագրերը։
Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կարևորվել է համայնք–մասնավոր համագործակցության զարգացումը։ Նշվել է, որ բանկային համակարգը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական ակտիվության դերակատար, այլ նաև որպես ենթակառուցվածքային ծրագրերում ներգրավվող գործընկեր։
Ներդրումային ուղղությունները
Քննարկվել են թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման և քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված նախագծեր։
Հաղորդագրության համաձայն՝ նշված նախագծերը առաջիկայում կդրվեն մրցույթի։ Դրանք հասանելի են GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրումային ծրագրերի հարթակում։
Համագործակցության նպատակ
Քաղաքապետարանը նշում է, որ համագործակցությունը միտված է համադրել համայնքային առաջնահերթություններն ու մասնավոր հատվածի ներուժը՝ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի իրականացման համար։

