Մարտի 3-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Ռուբիոն սպառնում է Իրանի դեմ ավելի հզոր հարվածներով
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակման հաջորդ փուլը կարող է լինել առավել դաժան։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է անցնել ավելի հզոր գործողությունների, իսկ ռազմական արշավը կարող է տևել ավելի երկար, քան նախապես նշված 4-5 շաբաթը։
Հրդեհ՝ Թբիլիսիի «Liberty Bank»-ում
Թբիլիսիում «Liberty Bank»-ի գլխավոր գրասենյակում հրդեհ է բռնկվել։ Այն սկսվել է վերելակի հորանում և արագ տարածվել։ Բանկը հայտարարել է, որ գործունեությանը վտանգ չի սպառնում, և սպասարկումը շարունակվում է բնականոն։
Մոտ 50 բեռնատար արգելափակվել է Տաթևի հատվածում
Երևան–Մեղրի ավտոճանապարհի Տաթևի հատվածում եղանակային վատ պայմանների պատճառով արգելափակվել է շուրջ 50 բեռնատար։ Մարդատար մեքենաների համար երթևեկությունը բաց է, սակայն դժվարանցանելի։
Նեթանյահուն արդարացնում է Իրանի դեմ հարվածները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ հարվածները անհրաժեշտ էին, քանի որ Թեհրանը կարող էր կարճ ժամանակում իր միջուկային ծրագիրը հասցնել «անխոցելի» մակարդակի։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը գործում է ամերիկյան շահերից ելնելով։
Վենսը՝ երկարատև պատերազմի բացառման մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ներքաշվի երկարատև պատերազմի մեջ։ Նրա խոսքով՝ նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման բացառումն է՝ առանց Իրաքի և Աֆղանստանի սխալների կրկնության։
Թրամփը՝ Իրանի դեմ հարձակման մասին
Սպիտակ տանը Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է ԱՄՆ-ի համար և արդարացրել է ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումը։ Նա նշել է նաև, որ ոչնչացվել են իրանական նավեր։
ՆԱՏՕ-ն չի միանա ռազմական գործողություններին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը չի միանա Իրանի դեմ ծավալված ռազմական գործողություններին։
«Մոսադ»-ի բազմամյա հետախուզական գործողությունը
Daily Mail-ի տեղեկացմամբ՝ «Մոսադ»-ի գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման համակարգը և տարիներ շարունակ հետևել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ըստ հրապարակման՝ այդ գործողությունները դարձել են հետագա սպանության հիմք։
Թրամփը՝ ԱՄՆ սպառազինության պաշարների մասին
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երկրի զինամթերքի պաշարները անսպառ են և գտնվում են բարձր մակարդակի վրա։
Հրթիռային հարված՝ Բահրեյնում ԱՄՆ բազային
Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի բազան խոցվել է հրթիռով։ Պայթյուններ են գրանցվել նաև Իրաքի Էրբիլ քաղաքում ամերիկյան տեղակայման վայրում։
Վնասվել է Գոլեստան պալատը
Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գոլեստան պալատը վնասվել է հարվածների հետևանքով։
Նոր օրինագիծ՝ ատեստավորված զինծառայողների համար
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում ներկայացրել է օրինագիծ, ըստ որի՝ գերազանց առաջադիմությամբ սպաները կարող են ակնկալել 620-750 հազար դրամ աշխատավարձ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․