Իրանում փետրվարի 28-ին սկսված հակամարտության սկզբից ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 1097-ի։ Այս մասին հայտնում է Human Rights Activists News Agency-ն։
Ըստ հաղորդագրության՝ զոհերի թվում կա 181 երեխա՝ մինչև 10 տարեկան։
Վիրավորների թիվը
Նույն աղբյուրի տվյալներով՝ փետրվարի 28-ից ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը հասել է 5402-ի, որոնց թվում նշվում է 100 երեխա։
Միաժամանակ մոտ 880 հաղորդում զոհերի վերաբերյալ գտնվում է ստուգման և դասակարգման փուլում։

