ՊՈՍ տերմինալներով քարտային գործարքների դեպքում սահմանվել են միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր

Գործնականում նշված որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.02.2026 թ. թիվ 27Ն որոշմամբ՝ սույն թվականի մարտի 1-ից մինչև 150 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող որոշակի տեսակի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր։ Այս մասին հայտնում են Հայաստանի բանկերի միությունից։

Ըստ այդմ, սահմանվել են հետևյալ առավելագույն սահմանաչափերը.

ARCA քարտերով գործարքների համար՝ 0.5%,

Հայկական բանկերի կողմից թողարկված VISA և MasterCard քարտերով գործարքների համար՝ 0.9%։

Գործնականում նշված որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ։ Այդ դեպքերում բանկերը հանձնառություն են ստանձնել հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ և վերադարձնել մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար տնտեսվարող սուբյեկտներից ավել գանձված գումարները։

Համապատասխանաբար, նշված որոշման չափանիշների ներքո գտնվող տնտեսվարող սուբյեկտներին խնդրում ենք անճշտությունների դեպքում անմիջապես դիմել ձեր ՊՈՍ տերմինալը սպասարկող բանկին։