Բացահայտվել է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և հափշտակության փորձ կատարած հանցավոր խումբ
Լուրեր |
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական
վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի
շրջանակում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ
իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում
պարզվել է, որ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ
Ա.Թ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վարորդ-տեխնիկ Տ.Ղ.-ի հետ
նախնական համաձայնությամբ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող մի շարք անձանց «Իմ
քայլը» բարեգործական հիմնադրամի անվան շահարկմամբ խաբեությամբ հայտնել են, իբր կարող
են 39-42 մլն ՀՀ դրամի օգնություն ստանալ, որի դիմաց պահանջել են հիշյալ գումարի
10 տոկոսի չափով կանխավճար։
Այնուհետև, Ա.Թ.-ն և Տ.Ղ.-ն 2020 թվականի
44-օրյա պատերազմում ձեռքը կորցրած Մ.Հ.-ից հիշյալ պատրվակով պահանջել և 2025 թվականի
դեկտեմբերի 20-ին ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 3 մլն 800 հզր ՀՀ դրամ, որը
խարդախությամբ հափշտակել են:
Բացի այդ, հանցավոր խմբի անդամները համանման
եղանակով փորձել են գումար հափշտակել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած
Ռ.Գ.-ից և Ա.Ա.-ից, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իրենց կամքից
անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել, քանի որ վերջիններս հրաժարվել են գումար
փոխանցել նրանց:
Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ
քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ միաժամանակյա խուզարկություններ
շուրջ մեկ տասնյակ հասցեներում:
Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային
քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես
խոշոր չափերով խարդախության փորձ) :
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց
կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:
Դեպքի բոլոր հանգամանքները, տուժողների ամբողջական
շրջանակը, ինչպես նաև Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի հետ հանցավոր համաձայնություն ձեռք բերած մյուս
անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․