ԵԱՏՄ-ն դեռ պատրաստ չէ միասնական արժույթի տարածք ստեղծելուն. Տիգրան Սարգսյան
Լուրեր |
ԵԱՏՄ երկրները դեռ պատրաստ չեն միասնական արժույթի տարածք ստեղծելուն։ Այս մասին Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախկին ղեկավար, Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։
Ըստ նրա`այդ հարցն ակտիվ քննարկվում է և օրակարգում է արդեն տասը տարի` ԵԱՏՄ-ի ձևավորման պահից։ Նա մեջբերել է ԵՄ-ի օրինակը, որը միասնական արժույթի տարածք է ստեղծել և մտցրել եվրոն։
«Սակայն ԵԱՏՄ շրջանակում միասնական արժույթ ներդնելուց դեռ հեռու ենք։ Անհրաժեշտ է համաժամանակեցնել հինգ երկրների օրենսդրությունները, հատկապես բանկային կարգավորման ոլորտում։ Դա երկարատև և մանրակրկիտ աշխատանք է պահանջում, որը դեռ պետք է արվի», – նշել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ այսօրվա դրությամբ առաջնահերթ խնդիրներից է միասնական վճարային տարածքի ստեղծումը։
Սարգսյանն ավելացրել է, որ նման համակարգ պետք է մշակվի Իրանի, Եգիպտոսի, Վիետնամի, Հնդկաստանի, Սինգապուրի և Չինաստանի հետ համագործակցությամբ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
2026․ ռիսկի մեկնարկ, ինստիտուցիոնալ հոսքեր և կրիպտոշուկայի նոր ճարտարապետություն
2026/01/19/ 08:26 -
Հայաստանում էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներ
2026/01/19/ 08:12 -
Ճապոնիան հետաձգել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի վերագործարկումը
2026/01/19/ 08:00 -
Քննարկվել է «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցը
2026/01/19/ 07:55 -
Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն է ցուցաբերվել 254 քաղաքացու
2026/01/19/ 07:54 -
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայի դիմորդներին՝ սխալ տվյալների դեպքում հարցազրույցը կարող է չեղարկվել
2026/01/19/ 07:44 -
Հունվարի 18-ի կարևոր լուրերը
2026/01/18/ 16:33 -
Հաճախորդին իսկապես անհատական մոտեցում ցույց տալու 5 հոգեբանական հնարք
2026/01/18/ 13:41 -
Հունվարի 17-ի կարևոր լուրերը
2026/01/17/ 16:19 -
Թաքնված արժեքի բացահայտումը թիմում․ սովորական, լավ ու ազդեցիկ աշխատակիցներ
2026/01/17/ 15:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․