Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որը հավանություն է տվել հանրությանը կուլտիվացված տավարի մսի վաճառքին
Լուրեր |
Աշխարհում առաջին անգամ Առողջապահության նախարարությունը թույլ է տվել խոշոր եղջերավոր կենդանիների բջիջներից միս աճեցնող իսրայելական Aleph Farms Ltd. ստարտափին իր մշակած միսը վաճառել հանրությանը:
Ինչպես նշում է timesofisrael.com-ը, խոսքը կուլտիվացված տավարի մսի վաճառքի մասին է:
Իսրայելի առողջապահության նախարարությունն ընդգծել է, որ ամբողջ աշխահում նկատվում է պրոտեինների աճող պահանջ, ինչպես նաև ավելի է կարևորվում ոչ կենդանական ծագման ապրանքների արտադրության անհրաժեշտությունը, ուստի պետք է հավանության տալ այլընտրանքային սննդի աղբյուրներին:
«Այս համատեքստում և որպես այլընտրանքային սպիտակուցի ուսումնասիրման պիլոտային ծրագրի մաս, Առողջապահության նախարարության սննդի ազգային ծառայությունը աշխարհում առաջին անգամ հավանություն է տվել նոր պարենային արտադրանքին, որը ներառում է խոշոր եղջերավոր կենդանու բջջի մշակում», - ասվում է հաղորդագրությունում:
Նախարարության խոսքով՝ այն լայն հանրությանը վաճառելու թույլտվությունը ստացվել է մսի՝ անվտանգության վերաբերյալ լայնածավալ ստուգումներից հետո:
Կենդանական բջիջները ստացվում են, օրինակ, բիոպսիայի միջոցով։ Այնուհետև դրանք տեղադրվում են կենսառեակտորում և սնուցվում սպիտակուցների, ամինաթթուների, հանքանյութերի, շաքարի, աղի և այլ սննդանյութերի խառնուրդով՝ դրանցից «աճեցնելով» միս։ Աշխարհում ավելի քան 100 ընկերություն զբաղվում է նման արտադրանքի մշակմամբ։ Ըստ Grand View Research-ի՝ այս շուկայի ծավալը 2022 թվականին կազմել է 247 միլիոն դոլար։ Ըստ McKinsey-ի կանխատեսումների՝ առաջիկա տարիներին յաս ցուցանիշը կարող է զգալի աճ գրանցել և հասնել 25 միլիարդ դոլարի, սակայն դրա համար ընկերությունները պետք է լուծեն մասշտաբայնացման հարցը՝ զանգվածային արտադրություն սկսելու համար անհրաժեշտ է կառուցել հսկայական կենսառեակտորներ մսի աճեցման համար։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Շքեղության նոր մակարդակ․ 125,000 դոլարով հնարավոր է պտտվել աշխարհի շուրջ 22 օրում
2026/02/10/ 15:17 -
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը․ նոր սահմանափակումներ
2026/02/10/ 14:12 -
Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը
2026/02/10/ 12:58 -
«Ռոսատոմ»-ը հայտարարել է Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին
2026/02/10/ 12:47 -
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2026/02/10/ 12:26 -
Transparency International-ը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները
2026/02/10/ 12:23 -
Վենսի խոսքի թարգմանությունը իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը․ պարզաբանում՝ վարչապետի աշխատակազմից
2026/02/10/ 12:20 -
Կոնտենտը՝ որպես եկամտի աղբյուր․ YouTube-ի մոնետիզացիայի ազդեցությունը Հայաստանում
2026/02/10/ 11:14 -
Փետրվարի 9-ի բիզնես լուրերը
2026/02/09/ 22:00 -
Փետրվարի 9-ի կարևոր լուրերը
2026/02/09/ 19:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.