Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2025 թվականի արդյունքները։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայտնել է, որ Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2024 թվականի համեմատ նվազել է մեկ միավորով՝ կազմելով 46 միավոր։
Միաժամանակ նշվում է, որ Հայաստանի ԿԸՀ ցուցանիշը 2025 թվականին շարունակում է գերազանցել հարևան երկրների և Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրների ցուցանիշները՝ բացառությամբ Վրաստանի։
Հիշեցնենք, որ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2023 և 2024 թվականներին անփոփոխ էր մնացել՝ կազմելով 47 միավոր։

