ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ին կայացած համատեղ հայտարարությունների և հարցուպատասխանի ընթացքում Վենսի խոսքի թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը։
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Տեղեկացնում ենք, որ ԱՄՆ փոխնախագահի թարգմանությունն ընդունված ընթացակարգի համաձայն իրականացրել է հյուրընկալվող կողմի թարգմանիչը։ Միաժամանակ, Կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների ու հարցուպատասխանի ամբողջական թարգմանությունն ու սղագրությունը»,– նշել են վարչությունից։
Պարզաբանման անհրաժեշտությունը առաջացել է այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում մի շարք օգտատերեր և գործիչներ քննարկումներ էին սկսել՝ պնդելով, թե Ջեյ Դի Վենսի խոսքը 9 միլիարդ դոլարի ներդրումների վերաբերյալ սխալ է թարգմանվել։

