Փետրվարի 9-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Կենսաթոշակների և նպաստների վճարման բանկը կընտրվի ինքնաշխատ կերպով
2026 թվականի մարտի 5-ից այն քաղաքացիների համար, որոնք մինչ այդ կենսաթոշակը կամ նպաստը ստացել են կանխիկ եղանակով և չեն ներկայացրել վճարման եղանակի փոփոխության դիմում, սպասարկող բանկի ընտրությունը կկատարվի ինքնաշխատ կերպով՝ առանց դիմումի։ Մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու։ ԱՍՀ նախարարությունը հայտնում է նաև, որ քարտերի առաքումը սուրհանդակային ծառայությամբ կիրականացվի միայն տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների համար։
2026 թ․-ին Հայաստանի տնտեսությունը կշարունակի աճել 5%-ից ավելի տեմպերով․ Եվրասիական զարգացման բանկ
ԵԱԶԲ զեկույցի համաձայն՝ 2026 թվականին Հայաստանի տնտեսությունը կշարունակի աճել 5%-ից ավելի տեմպերով։ Նշվում է նաև, որ պետական պարտքը նվազել է 2020 թվականի ՀՆԱ-ի 67%-ից մինչև 2025 թվականի ՀՆԱ-ի 51%։
Հայաստանը ռուսաստանցիների միջազգային գործուղումների ամենապահանջված ուղղությունների թվում է
2025 թվականին Չինաստանը պահպանել է ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչների համար ամենապահանջված արտասահմանյան ուղղության կարգավիճակը՝ 18% բաժնով։ Հայաստանը ևս ընդգրկվել է ամենապահանջված ուղղությունների շարքում՝ 2% ցուցանիշով։
2010 թվականից Հայաստանի արտաքին պարտքը աճել է 2,8 անգամ․ ԵԱՏՄ
ԵԱՏՄ տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 18 միլիարդ դոլար։ Նշվում է, որ 2010 թվականից Հայաստանի արտաքին պարտքն աճել է 2,8 անգամ։
Վրաստանը 2025թ․ Հայաստան է վերարտահանել ավելի քան 22 մլն դոլարի նավթամթերք
2025 թվականին Վրաստանը Հայաստան է վերարտահանել ավելի քան 22 միլիոն դոլարի նավթամթերք։ Նույն տարում Վրաստանը գնել է 1.35 միլիարդ դոլար արժողությամբ 1.8 միլիոն տոննա նավթամթերք։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԵՀ-ն ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի բովանդակությունը
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, որը ներառում է էներգետիկան, ֆինանսական ծառայությունները և առևտուրը։ Էներգետիկայի ոլորտում նախատեսվում է ռուսական նավթի ծովային փոխադրումների լիակատար արգելք, ինչպես նաև ներմուծման նոր սահմանափակումներ մետաղների, քիմիական նյութերի և կարևորագույն հանքանյութերի վրա՝ ավելի քան 570 մլն եվրոյի չափով։
Վենեսուելական նավթի մատակարարումների դադարեցումից հետո Կուբայում սպառվել է ինքնաթիռների վառելիքը
Կուբայում սպառվել է ինքնաթիռների վառելիքը, ինչի պատճառով փետրվարի 10-ից մինչև մարտի 11-ը միջազգային օդանավակայաններ ժամանող օտարերկրյա օդանավերը չեն լիցքավորվի։ Սա կազդի չարթերային և բեռնափոխադրումների, ինչպես նաև բիզնես ավիացիայի վրա։
Իրանի ԱԳՆ-ն առաջարկել է ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտիների կազմակերպություն ստեղծել
Իրանը առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ անդամ երկրների ազատ տնտեսական գոտիների համագործակցության մասնագիտացված կազմակերպություն՝ նպատակ ունենալով խորացնել ինտեգրումը և առավել արդյունավետ օգտագործել առևտրային արտոնությունները։
Ձմեռային օլիմպիական խաղերի հաղթողները կստանան պատմության մեջ ամենաթանկ մեդալները
Իտալիայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի հաղթողները կստանան պատմության մեջ ամենաթանկ մեդալները՝ ոսկու և արծաթի գների կտրուկ աճի պատճառով։ Նշվում է, որ Փարիզ 2024-ից հետո ոսկու և արծաթի սփոթային գները աճել են համապատասխանաբար մոտ 107% և 200%-ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/02 22:00
Մարտի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/02 19:19
Մարտի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 2-ի բիզնես լուրերը
2026/03/02/ 22:00 -
Մարտի 2-ի կարևոր լուրերը
2026/03/02/ 19:19 -
Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում
2026/03/02/ 18:40 -
Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք
2026/03/02/ 18:09 -
Աբու Դաբիի եռակողմ հանդիպումը չի չեղարկվում. Զելենսկի
2026/03/02/ 18:07 -
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որոշում Իրանի դեմ ռшզմական գործողությունը դադարեցնելու պայմանները. Հեգսեթ
2026/03/02/ 18:06 -
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
2026/03/02/ 18:03 -
Թիմում վստահության մթնոլորտ ստեղծելու 7 արդյունավետ տարբերակ
2026/03/02/ 17:39 -
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը
2026/03/02/ 17:15 -
Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն
2026/03/02/ 17:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.