Google-ը նախազգուշացնում է չօգտագործվող էլփոստերը ջնջելու մասին
Լուրեր |
Google-ը սկսել է նամակներ ուղարկել Gmail փոստային ծառայության օգտատերերին՝ նախազգուշացնելով, որ առաջիկայում ջնջվելու են այն օգտահաշիվները, որոնք ակտիվ չեն եղել վերջին երկու տարվա ընթացքում։ Նոր կանոնը ուժի մեջ է մտնում 2023-ի դեկտեմբերի 1-ից,- գրում է News.am Tech-ը:
Նախազգուշական հաղորդագրությունները ստացվում են [email protected] հասցեից: Նամակներում Google-ը հակիրճ բացատրում է նոր կանոնի ներդրման պատճառները։
NEWS.am Tech-ի խմբագրության ստացած նմանատիպ նամակում հաղորդվում է, որ այսուհետ Google օգտահաշվի համար ոչ ակտիվ շրջանի թույլատրելի ժամկետը կկազմի երկու տարի, իսկ 2023-ի դեկտեմբերից ոչ ակտիվ օգտահաշիվները կջնջվեն՝ իրենց ողջ բովանդակությամբ։
Google-ը նաև պարզաբանում է, որ այս կանոնը կտարածվի միայն այն օգտահաշիվների վրա, որոնք չեն օգտագործվել Google-ի ծառայություններ մուտք գործելու համար կամ դրանցում երկու տարի որևէ ակտիվություն չի գրանցվել։
Google-ի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նախքան օգտահաշիվը ջնջելը նման օգտահաշվիներ ունեցողներին մի քանի նախազգուշական նամակներ կուղարկվեն ինչպես նրանց հիմնական, այնպես էլ պահեստային էլփոստի հասցեներին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հունվարին ՀԴՄ խախտումների համար տուգանվել է 454 հարկ վճարող՝ 171 մլն դրամով
2026/02/16/ 15:04 -
Գերմանիան կերկարաձգի սահմանային վերահսկողությունը մինչև սեպտեմբերի 15-ը
2026/02/16/ 15:02 -
ՏՏ ոլորտի ու ռազմարդյունաբերության արդյունքները Հայաստանում․ կարևոր շեշտադրումներ՝ ԲՏԱ նախարարի ասուլիսից
2026/02/16/ 14:24 -
Իրանի ԱԳ նախարարը Ժնևում կհանդիպի ԱԷՄԳ ղեկավարին՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ
2026/02/16/ 12:50 -
ՏՏ ընկերությունների թիվը Հայաստանում 2017-ի համեմատ աճել է 18,5 անգամ
2026/02/16/ 11:51 -
Մեծ Բրիտանիայում մինչև 16 տարեկանների համար կարող են արգելել սոցիալական ցանցերը
2026/02/16/ 11:45 -
ՌԴ-ն պատրաստ է ազատ առևտրի բանակցություններ վարել Լատինական Ամերիկայի հետ. Օվերչուկ
2026/02/16/ 11:43 -
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել
2026/02/16/ 11:30 -
Անցած տարի Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ․ Հայաստանի հնարավորությունները ԵԱՏՄ-ում
2026/02/16/ 11:21 -
2025 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը. ՊԵԿ
2026/02/16/ 11:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում