Հունվարին ՀԴՄ խախտումների համար տուգանվել է 454 հարկ վճարող՝ 171 մլն դրամով
Լուրեր |
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հրապարակված ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառման կանոնների, վարձու աշխատողների չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտումների բացահայտման ուղղությամբ։
Կոմիտեն հիշեցնում է, որ ՀԴՄ կիրառումը պարտադիր է բնակչությանը ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս՝ ինչպես կանխիկ, այնպես էլ վճարային քարտերով վճարումների դեպքում, ներառյալ կանխավճար կամ մասնակի վճարումներ ընդունելիս։
Նշվում է նաև, որ վարձու աշխատողի ընդունման դեպքում հարկ վճարողը պարտավոր է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտ կամ կնքել գրավոր պայմանագիր, ինչպես նաև սահմանված ժամկետում ներկայացնել գրանցման հայտ հարկային մարմին։ Կամավոր աշխատողի դեպքում պետք է կնքվի կամավոր աշխատանքի պայմանագիր։
Բացի այդ, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի համաձայն՝ ՀԴՄ կիրառող հարկ վճարողները պարտավոր են ապահովել վճարային քարտերով անկանխիկ վճարման հնարավորություն։
2026 թվականի հունվարի արդյունքները
ՀԴՄ խախտումներ
454 հարկ վճարողի մոտ արձանագրվել է խախտում։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է շուրջ 171.1 մլն դրամ։
9 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 51 մլն դրամի չափով։
Վարձու աշխատողի չձևակերպում
Խախտումներ արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 43 մլն դրամ։
14 հարկ վճարող, որոնց մոտ արձանագրվել է երեք և ավելի աշխատողների չձևակերպում, տուգանվել են ընդհանուր 28.5 մլն դրամով։
Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտումներ
18 հարկ վճարողի նկատմամբ արձանագրվել է խախտում։ Առաջադրված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 6.6 մլն դրամ։
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հրապարակված ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները։
Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին պահպանել հարկային կարգապահությունը և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ձևավորմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/12 22:00
Մարտի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/12 19:19
Մարտի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59 -
Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
2026/03/12/ 17:43 -
Աշխատանքային արդյունավետ ժողովների գաղտնիքը․ պայմաններ և ժամանակացույց
2026/03/12/ 17:32 -
Ինչպես է հանրային կերպարը նպաստում սեփական բրենդի առաջխաղացմանը
2026/03/12/ 17:20 -
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
2026/03/12/ 17:13 -
Նավերը «չինական» են ներկայանում Հորմուզի նեղուցում՝ հարձակումներից խուսափելու համար
2026/03/12/ 16:53 -
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հանձնակատարը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ
2026/03/12/ 16:37 -
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. ԵՄ հանձնակատար
2026/03/12/ 16:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին