Ռուսաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, պատրաստ է քննարկել ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը Mercosur-ի՝ Լատինական Ամերիկայի խոշորագույն տնտեսական միավորման հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը գնահատում է Mercosur-ի հետ բանակցությունների հնարավոր հեռանկարները և բաց է նման երկխոսության համար։
«Մենք միշտ բաց ենք նման երկխոսության համար և, իհարկե, շահագրգռված ենք ԵԱՏՄ-ի տնտեսությունների հնարավորությունների ընդլայնմամբ», — նշել է նա։
Mercosur-ը հիմնադրվել է 1991 թվականին։ Միավորման անդամներն են Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը։
ԵԱՏՄ–Mercosur հնարավոր ազատ առևտրի գոտին կարող է ընդլայնել շուկաների հասանելիությունը և խթանել երկկողմ առևտրատնտեսական կապերը՝ ստեղծելով նոր հնարավորություններ անդամ երկրների արտադրողների համար։

