ՏՏ ընկերությունների թիվը Հայաստանում 2017-ի համեմատ աճել է 18,5 անգամ
Լուրեր |
Ոլորտի շրջանառությունը ևս զգալի աճ է գրանցել։
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների թիվը 2017 թվականի համեմատ աճել է 18,5 անգամ։ Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարի խոսքով՝ 2017 թվականին ՏՏ ոլորտում գործել է 650 ընկերություն, 2024 թվականին դրանց թիվը հասել է 8396-ի, իսկ 2025 թվականին՝ 12.026-ի։
Աշխատակիցների թվի առումով 2017 թվականին ոլորտում զբաղված է եղել 15.350 մարդ։ 2024 թվականին այդ թիվը կազմել է 41.541, իսկ 2025 թվականին՝ 41.431։ 2025 թվականին 2017-ի համեմատ աճը կազմել է 2,6 անգամ։
Ոլորտի շրջանառությունը ևս զգալի աճ է գրանցել։ Եթե 2017 թվականին այն կազմել է 306 մլրդ 40 մլն դրամ, ապա 2024 թվականին՝ 915 մլրդ 800 մլն դրամ, իսկ 2025 թվականին գերազանցել է 1 տրիլիոն դրամը։ 2017 թվականի համեմատ 2025 թվականին աճը կազմել է 3,2 անգամ։
Արտահանման ցուցանիշները ևս բազմապատկվել են։ 2017 թվականին արտահանումների ընդհանուր ծավալը կազմել է 135 մլրդ 440 մլն դրամ, 2024 թվականին՝ 702 մլրդ 102 մլն դրամ, իսկ 2025 թվականին՝ 711 մլրդ 500 մլն դրամ։ 2025 թվականին 2017 թվականի համեմատ աճը կազմել է 5,2 անգամ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․