Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են աշխատանքի ընտրության ազատությանը և աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև արտակարգ դրության սահմանման և ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին առնչվող դրույթները։
Քննարկումները վերաբերում են Սահմանադրական փոփոխությունների շրջանակում կարգավորումների հնարավոր հստակեցմանը և իրավական մեխանիզմների վերանայմանը՝ հաշվի առնելով գործող համակարգի կիրառական փորձը։
Նախարարությունից հայտնել են, որ խորհուրդը շարունակելու է քննարկումները նշված թեմաների շուրջ՝ հաջորդ նիստերում։

