Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում
Ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման համար ՏԿԵՆ-ին կհատկացվի շուրջ 901 մլն դրամ
Ճապոնիան ծրագրում է 141.2 մլրդ դոլար ծախսել աշխատավարձերի բարձրացման վրա
Բայդենը պլանավորում է չեղարկել Ուկրաինայի 4,65 միլիարդ դոլարի պարտքը
Հայաստանի շինարարների միությունն ընտրել է նոր նախագահ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպիսի՞ն է Հայաստանի տնտեսական աճի դինամիկան վերջին ամիսներին. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ բյուջե կվերադարձվի շուրջ 200 հազար դոլարին համարժեք դրամ. դատախազություն
Առաջին էլեկտրական ինքնաթիռը, որը ստեղծվել է զրոյից, բարձրացել է ԱՄՆ-ի երկինք. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչո՞վ է պայմանավորված դոլարի փոխարժեքի տատանումը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում 12 անգամ աճել է Ozon-ի 2024 թվականի երրորդ եռամսյակի շրջանառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Instagram-ն առաջարկում է հարմարավետ լուծում, որը թույլ կտա տեսնել այն, ինչ ձեզ իսկապես հետաքրքրում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
2022թ.-ից սկսած՝ ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն
Հայաստանի պարտատոմսերի շուկան զարգանում է` ստեղծելով նոր հնարավորություններ ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանի ամանորյա զարդարանքի համար կծախսվի 549 մլն 706 հազար դրամ. Սուրեն Գրիգորյան
Հանրապետությունում 1 օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 153 դեպք
ԱՄՆ-ն 275 մլն դոլարի զենքի նոր փաթեթ է ուղարկել Կիևին

Ինչու է հերթական անգամ թանկացել բենզինը․ տնտեսագետն անդրադարձել է պատճառներին

Հկտ 6, 2023 11:50
204
ADS

Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ բենզինի գնի բարձրացումը, եթե դիտարկենք երկարաժամկետ կտրվածքով, պայմանավորված է այն գործոններով, որոնք տեղի են ունենում վառելիքի ռուսաստանյան շուկայում, որտեղ տևական ժամանակ որոշակի դեֆիցիտային դրսևորումները հանգեցրել են գների բարձրացմանը, ինչն իր հերթին մասամբ պայմանավորված է նաև սպեկուլյատիվ բնույթի գործընթացներով։

Նշենք, որ Հայաստանում բենզինի գինը թանկացել է 40-50 դրամով։ Ըստ այդմ՝ լցակայաններում պրեմիում տեսակի բենզինը վաճառվում է 580 դրամով, ռեգուլյարը՝ 550 դրամով, իսկ դիզելը՝ 570 դրամով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քթոյանը նշեց, որ էական հանգամանք է նաև այն, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ այդ երկրում նվազեցվել է դեմպֆերային վճարների ծավալը։ Դրանք այն սուբսիդիաներն են, որ կառավարությունը տրամադրում էր նավթավերամշակող ընկերություններին, որոնք նախընտրում են վառելիքը վաճառել Ռուսաստանի ներսում ավելի ցածր գնով։

«Եթե վառելիքը վաճառվում է երկրի ներսում սահմանված գնով, այդ դեպքում ընկերությունները կորցնում են այն շահույթը, որ կարող էին ստանալ դրսում վառելիք վաճառելուց։ Հաշվի առնելով տվյալ հանգամանքը՝ պետությունը որոշ չափով փոխհատուցում է տարբերությունը։ Քանի որ 2022 թվականին ՌԴ-ի պետբյուջեից այդ նպատակով արվել էին նշանակալի հատկացումներ, ավելի քան 4 տրիլիոն ռուբլի, այս տարի որոշվեց այդ պրակտիկան սահմանափակել և արդեն սեպտեմբերի 1-ից ծավալներն էապես կրճատվեցին, ինչ էլ բերեց կանխատեսելի արդյունքի»,- պարզաբանեց Քթոյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանում բերքահավաքի սեզոնով պայմանավորված եռուզեռն ու այլ գործոնները մի կողմից ավելացրին պահանջարկը վառելիքի շուկայում, բայց մյուս կողմից էլ առաջարկը չէր հասցնում պահանջարկի հետևից, ինչը հանգեցրեց գնաճի։ Հիմա բարձր գների պայմաններում հայաստանյան շուկայում, որի գլխավոր մատակարարը ռուսական ընկերություններն են, վերոհիշյալ գործընթացները չէին կարող աննկատ մնալ, ինչի արդյունքում ունեցանք բենզինի, դիզվառելիքի թանկացում։

«Սեպտեմբերի երկրորդ կեսից Ռուսաստանի կառավարությունը, որպես նման իրավիճակի լուծման միջոց, կիրառեց արգելանք արտահանման նկատմամբ՝ բացառությամբ որոշ սահմանափակումների, որոնց մեջ մտնում էին նաև ԵԱՏՄ երկրների շրջանակում պետական պայմանագրերով կատարվող մատակարարումները։ Այնուամենայնիվ, նշված պրոցեսները որոշակիորեն ազդեցին արտահանման ծավալների վրա և նույնպես նպաստեցին դրսում որոշակի դեֆիցիտի ձևավորմանը։ Ճիշտ է, Ռուսաստանում հնարավոր եղավ այդ դեֆիցիտը լրացնել, գները որոշակիորեն կայունացնել, բայց այս անգամ արդեն դրսի շուկաներում ի հայտ եկան մատակարարման հետ կապված սահմանափակումներ», — ասաց տնտեսագետը։

Քթոյանի խոսքով՝ վերը նշված բոլոր գործընթացները բերեցին նրան, որ մինչև դրամի վերջին օրերի արժեզրկումը հայաստանյան շուկայում բենզինն ու դիզվառելիքը նախորդ ամիսների համեմատ՝ զգալիորեն բարձր մակարդակի հասան։ Ըստ նրա՝ վերջին օրերի խուճապային տրամադրությունները, փոխարժեքի կտրուկ տատանումը դրամի արժեզրկման ուղղությամբ ստեղծեցին նոր ռիսկեր վառելիք վաճառողների համար։ Փոխարժեքի տատանումը ներմուծվող ապրանքների գների վրա ազդող էական գործոն է և հատկապես այնպիսի ապրանքի պարագայում, ինչպիսին բենզինն է կամ դիզվառելիքը, գնագոյացման մեջ փոխարժեքը զգալի դերակատարում ունի, հետևաբար դրամ-դոլար տատանումները նույնպես չէին կարող ազդեցություն չունենալ։

Տնտեսագետը կարծում է, որ իրավիճակն այսպես երկար չի շարունակվի, ու թեև վառելիքի գները չեն վերադառնա նախորդ տարվա մակարդակին, բայց վերջին օրերի թռիչքային աճն, այնուամենայնիվ, որոշակիորեն կկրճատվի։ Նրա համոզմամբ՝ այստեղ անելիք ունի նաև մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

«Եթե վառելիքի մատակարար երկրի շուկայում տեղի են ունենում գործընթացներ, որոնք մի որոշ ժամանակահատված հետո կազդեն մեր շուկայական գների վրա, դրանց անմիջապես են այստեղ արձագանքում, նույնիսկ եթե իրացման խմբաքանակը նախապես ձեռք է բերվել ավելի ցածր գնով, այսինքն՝ ապագա մատակարարումների հետ կապված ռիսկերն են հիմա փորձում նվազեցնել։ Այստեղ էլի մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անելիք ունի։ Ինչ վերաբերում է հարցին, թե վառելիքի հայաստանյան շուկայի մասնակիցները բարձրացնում են գները թույլատրվածից ավելի շատ, ապա այստեղ կրկին առաջ է գալիս մրցակցության ակտիվացման հանգամանքը», — ասաց Քթոյանը։

Նրա դիտարկմամբ՝ թեև շուկայում ի հայտ են եկել նոր խաղացողներ, այդուհանդերձ, գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտները շարունակում են պահպանել իրենց դիրքը, ուստի տեսականորեն չի կարելի բացառել նրանց միջև համաձայնությունների կնքման հնարավորությունը։ Սակայն այս դեպքում թե՛ գործիքների, թե՛ իրավական լիազորությունների առումով պրոցեսի վրա ազդելու, ամբողջական մոնիթորինգ անելու և վճիռներ կայացնելու հնարավորություն ունի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Անդրադառնալով այն հարցին, որ դրամ-դոլար տատանումներն արդյո՞ք արհեստական հիմք չունեն և պետական բյուջեն այդ կերպ լցնելու նպատակ չեն հետապնդում, Քթոյանն ասաց, որ տվյալ հիպոթեզն ամրագրող որևէ փաստ այս պահի դրությամբ իրեն հայտնի չէ։

«Եթե կառավարության քայլերը բերեին այս իրավիճակին, ուրեմն պետք է ունենայինք ԿԲ-ի կողմից շուկայում արտարժույթը հավաքելու գործընթաց, որպեսզի առաջանար արհեստական դեֆիցիտ։ Ըստ էության, փոխարժեքի տատանումը, կոնկրետ մեր դեպքում դրամի արժեզրկումը դոլարի ու եվրոյի նկատմամբ, նշանակում է, որ պահանջարկը շատ ավելին է, քան առաջարկը։ Եթե ասում են, թե պետությունն է սուբյեկտիվորեն միջամտել նման իրավիճակի ստեղծմանը, ապա այդ դեպքում կամ պետությունը պետք է հանգեցներ ինչ-որ կերպ պահանջարկի ավելացմանը կամ առաջարկի կրճատմանը։ Երկուսն էլ հնարավոր չէ աննկատ անել։ ԿԲ-ն, օրինակ, ինտերվենցիա արեց և լրացուցիչ առաջարկ ներարկեց արտարժույթի շուկայում, որի արդյունքում ազգային արժույթի փոխարժեքի կայունացում եղավ։ Դա արդեն տեսանելի է։ Ի վերջո, շատ է խոսվում հոգեբանական գործոնի, խուճապային դրսևորումների մասին, որոնց ականատես եղանք այս օրերին», — եզրափակեց տնտեսագետը։