Ի՞նչ է սպասվում կրիպտոարդյունաբերության ոլորտում 2025-ին. Binance-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Թենգի կանխատեսումները
Լուրեր |
                
                
                2024 թվականը կրիպտոարժույթների համար նոր շրջափուլ է բացել. բիթքոյնը և կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան հասել են նոր բարձրակետերի՝ ԱՄՆ-ի բիթքոյն ETF-ները կուտակել են ավելի քան 31 միլիարդ դոլար զուտ ներհոսքեր և ավելի քան 100 միլիարդ դոլար՝ կառավարվող ակտիվներ (AUM): 
2024-ի հուլիսին նրանց է միացել Spot Ether ETF՝ ապահովելով ավելի քան 730 միլիոն դոլարի ներհոսք և 9 միլիարդ դոլարից ավելի՝ AUM-ում: 2024-ի արդյունքներն ամփոփվում են մի քանի ուղղությամբ:
Օրենսդրական փոփոխություններ աշխարհում, հատկապես MiCA-ն Եվրոպայում
Կրիպտոարժույթների կողմնակից քաղաքական գործիչները 2025-ին ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում կաշխատեն կրիպտոարժույթների առումով օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ: Ուշագրավ է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն առաջին նախագահն է, ով ունի մի քանի NFT հավաքածու և իր սեփական DeFi խմբաքանակ:
Ակնկալվում է, որ 2025-ին ԱՄՆ նոր կառավարությունը կզարգացնի կրիպտո կարգավորումները, ինչը կնպաստի կրիպտոարժույթների ավելի ակտիվ ներգրավմանը շուկայում՝ հատկապես ամերիկյան TradFi-ի կողմից, ինչը կարող է հիմք դառնալ այլ երկրների համար ձևավորելու իրենց սեփական կրիպտոօրենսդրությունը: Բացի դրանից, ԱՄՆ-ում հնարավորություն կա ստեղծել բիթքոյնի ռազմավարական ռեզերվ, ինչը կարող է դառնալ նշանակալի իրադարձություն և դրդել շատ այլ երկրներին հետևել այս օրինակին: Նման սցենարի դեպքում բիթքոյնը կարող է հասնել զանգվածային ընդունման նոր մակարդակի:
Ռեկորդային մակարդակ ստեյբլքոյնների համար
Ստեյբլքոյնների ընդհանուր թողարկումը ևս հասել է ռեկորդային մակարդակի (ATH)՝ ավելի քան $200 միլիարդի, ինչը վկայում է այս արտադրանքի պայթունավտանգ աճի մասին։ Վերջերս Castle Island Ventures-ի, Brevan Howard Digital-ի և Visa-ի զեկույցը ցույց տվեց, որ ստեյբլքոյններով իրականացված հաշվարկների ծավալներն նույնպես 2024-ի առաջին կեսին հասել են ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով $2,6 տրիլիոն։ DeFi սեկտորը նույնպես շարունակում է աճել՝ հասնելով ավելի քան $125 միլիարդ ընդհանուր արգելափակված արժեքի (TVL): Ամերիկյան խոշոր ֆինանսական ինստիտուտներ, ինչպիսիք են BlackRock-ը և Fidelity-ն, արդեն հայտարարել են իրական ակտիվների (RWA) թոքենիզացիայով զբաղվելու մտադրության մասին, ինչը համարվում է կարևոր քայլ բլոկչեյնի ներդրման համար ավանդական ֆինանսական համակարգում:
«Կրիպտոարժույթների կայունությունը և հաջողությունը ոլորտ են ներգրավել բազմաթիվ տաղանդավոր մասնագետների, և տեսնում ենք, թե ինչպես ավելի ու ավելի շատ ծրագրավորողներ են փորձարկում նոր նախագծեր։ Ակնկալում ենք, որ եկող տարի կլինի հաջող նորարարությունների և նախագծերի աճի առումով», -ասում է Ռ.Թենգը:
Շուկայի զարգացումը նոր տարում
Ինստիտուցիոնալ հետաքրքրության առումով, այնպիսի ֆինանսական հսկաներ, ինչպիսիք են BlackRock-ը և Fidelity-ն, 2024-ին մուտք են գործել կրիպտոշուկա, իսկ հաջորդ տարում ակնկալվում է նոր խոշոր խաղացողների ի հայտ գալը։ Ավելի ու ավելի շատ ընկերություններ ուսումնասիրում են կրիպտոարժույթների հնարավորությունները և ներդնում են այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են թոքենիզացիան։
Այս միտումը զարգանում է արդեն մի քանի տարի, և ապագայում այն կշարունակի արագորեն աճել։ Այս տարի ԱՄՆ-ում հաստատվեցին և հաջողությամբ գործարկվեցին բիթքոյնի և էթերի սպոտ ETF-ները։ 2025-ի հունվարին արդեն գործող թողարկողների կողմից նոր ETF հայտերի ներկայացմամբ ակնկալվում է, որ նոր ֆոնդերից ևս կստանան հաստատում։ Սա կգրավի ավելի շատ ինստիտուցիոնալ ներդրողների և կխորացնի ավանդական ֆինանսական համակարգում կրիպտոարժույթների դերը:
Մեմքոյնների ֆենոմենը
Ինչ վերաբերում է մեմքոյններին, ապա դրանք վառ կերպով ցույց են տալիս թոքենների ստեղծման և առևտրի համար գոյություն ունեցող ենթակառուցվածքի կայունությունը։ Սա իսկապես հեղափոխական առաջընթաց է․ այսօր հնարավոր է ստեղծել և շուկա դուրս բերել թույլատրվող և գլոբալ առևտրային ակտիվներ՝ մի քանի ժամվա ընթացքում և նվազագույն ծախսերով։ Բայց թոքենների ստեղծման դյուրինության պատճառով շուկան, ամենայն հավանականությամբ, կհանդիպի մեմքոյնների ավելցուկի խնդրին։ Ի վերջո, ուշադրությունն ու ռեսուրսները կկենտրոնանան այն քիչ մեմքոյնների վրա, որոնք կապացուցեն իրենց կայունությունն ու երկարաժամկետ ներուժը։ Նման օրինակներ են $DOGE-ն և $SHIB-ը, որոնք շուկայում իրենց դիրքերը պահպանում են արդեն մի քանի տարի։
«Binance-ում մենք իրավիճակին նայում ենք ավելի լայն տեսանկյունից՝ ընդունելով, որ որոշ մեմքոյններ կարող են դառնալ էկոհամակարգի կարևոր խաղացողներ։ Մենք նաև հասկանում ենք դրանց սպեկուլյատիվ բնույթը և նախազգուշացնում օգտատերերին դրանց հետ կապված ռիսկերի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ շատ մեմքոյններ կարող են ժամանակի փորձությանը չդիմանալ, դրանք արտացոլում են կրիպտոոլորտի նորարարական և դինամիկ բնույթը և գրավում են երիտասարդ, տեխնոլոգիապես առաջադեմ լսարանին, ինչը բլոկչեյն տեխնոլոգիաների էվոլյուցիայի կարևոր մասն է», - բացատրում է Ռ.Թենգը։
Binance-ի առաջնահերթությունները 2025 թվականին
Binance-ը, լինելով ոլորտի առաջատար օգտատերերի պաշտպանության և անվտանգության ոլորտում, կշարունակի ուժեղացնել նորմատիվ պահանջների համապատասխանությունը: Ընկերությունը նպատակ ունի դառնալ ամենահուսալի կրիպտոբորսան, որտեղ օգտատերերը և ներդրողները կկարողանան անվտանգ կերպով հանդես գալ։ Կրթությունը կմնա ընկերության առաջնահերթություններից մեկը՝ օգնելով նոր օգտատերերին, ովքեր ամեն օր մուտք են գործում շուկա, հասկանալ և յուրացնել կրիպտոարժույթները։
Վերջին շրջանում բիթքոյնի աճը կրիպտոարժույթները հետաքրքրել է նոր խմբերի ամբողջ աշխարհում, և ակնհայտ է, որ ապագայում ավելի շատ մարդիկ կմտնեն այս ոլորտ։ Բացի դրանից, Binance-ը կշարունակի զարգացնել նորարարություններн արտադրանքներում՝ հաշվի առնելով արհեստական ինտելեկտի նվաճումները։            Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
- 
                
                    
                    Նոյեմբերի 3-ի կարևոր լուրեը
2025/11/03/ 20:20 - 
                
                    
                    Փողի էներգիան. ինչու են որոշ մարդիկ միշտ գրավում ֆինանսական հաջողությունը
2025/11/03/ 19:00 - 
                
                    
                    ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
2025/11/03/ 18:06 - 
                
                    
                    Կառուցելով Հայաստանի հյուրընկալության ապագան․ հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացումը Գյումրիում
2025/11/03/ 17:51 - 
                
                    
                    Առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
2025/11/03/ 16:26 - 
                
                    
                    Մեծ զեղչեր Չինաստանից, 20% cashback Evoca-ից
2025/11/03/ 16:14 - 
                
                    
                    Ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին. Ալիև
2025/11/03/ 15:54 - 
                
                    
                    Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-օգոստոսին կազմել է 12․9 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
2025/11/03/ 15:37 - 
                
                    
                    Հայ զբոսաշրջիկների թիվը Վրաստանում աճել է․ 2025-ի հուլիս-սեպտեմբերին կատարվել է 329 հազար այց
2025/11/03/ 14:29 - 
                
                    
                    Մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնաuվածքներ, կա ձերբակալված. ՔԿ-ն՝ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի uպանnւթյան դեպքի մասին
2025/11/03/ 14:11 
    
    Բաժանորդագրվել
    Փոխարժեք
Տեսանյութեր
                            
                        ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30 2025Թ․
                            
                        ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
                            
                        ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
                            
                        IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
                            
                        ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ