Արժույթի միջազգային հիմնադրամը 2024թ. Հայաստանի տնտեսական աճի մասին
Լուրեր |
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ 2024-ի կանխատեսումը՝ 5%-ի փոխարեն ակնկալելով 6% ՀՆԱ աճ։
ԱՄՀ կանխատեսմամբ Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով 2024-ին կկազմի շուրջ 10,5 տրիլիոն ՀՀ դրամ՝ 2023-ի 9,5 տրիլիոնի փոխարեն։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ըստ կանխատեսման կկազմի 3 536 411 ՀՀ դրամ՝ 9,3%-ով ավելի շատ քան նախորդ տարում։
Համաձայն ԱՄՀ կանխատեսման կավելանա նաև սպառողական գների ինդեքսը՝ 2%-ի փոխարեն 2024-ին դառնալով 3,1%, իսկ սկսած 2026-ից գնաճը կկայունանա 4% մակարդակում։
Պետական պարտքի մասով կանխատեսվում է, որ նրա մասնաբաժինը ՀՆԱ-ում կշարունակի ավելանալ՝ 2024-ին կազմելով 53,1%: Ենթադրվում է, որ հարաբերակցությունը կավելանա մինչև 2026 թվական՝ կազմելով 53,8%, որից հետո այն դանդաղ կսկսի նվազել։
Ինչ վերաբերում է նախորդ տարի գրանցված տնտեսական 8,7% աճին, մնացած երկրների համեմատությամբ տնտեսական աճի մակարդակով Հայաստանն աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում։ Հայաստանին նախորդում են Մակաոն՝ 80,5% տնտեսական աճով, Ֆրանսիական Գվիանան՝ 33% աճով և Լիբիան՝ 10,2% աճով։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը․ նոր սահմանափակումներ
2026/02/10/ 14:12 -
Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը
2026/02/10/ 12:58 -
«Ռոսատոմ»-ը հայտարարել է Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին
2026/02/10/ 12:47 -
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2026/02/10/ 12:26 -
Transparency International-ը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները
2026/02/10/ 12:23 -
Վենսի խոսքի թարգմանությունը իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը․ պարզաբանում՝ վարչապետի աշխատակազմից
2026/02/10/ 12:20 -
Կոնտենտը՝ որպես եկամտի աղբյուր․ YouTube-ի մոնետիզացիայի ազդեցությունը Հայաստանում
2026/02/10/ 11:14 -
Փետրվարի 9-ի բիզնես լուրերը
2026/02/09/ 22:00 -
Փետրվարի 9-ի կարևոր լուրերը
2026/02/09/ 19:23 -
Օնլայն առևտուր․ հնարավորություններ, մարտահրավերներ և զարգացման միտումներ
2026/02/09/ 18:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.