Ներդրումային ոլորտը սեպտեմբերի 10-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները երկուշաբթի օրը փակվել են կանաչ գոտում: Dow Jones Industrial Average-ը աճել է 1.20%-ով՝ հասնելով 40,829.59 կետի: S&P 500-ի արժեքը բարձրացել է 1.26%-ով՝ հասնելով 5,476.54 կետի: S&P 500-ի ֆյուչերսը երեքշաբթի օրը նվազել է 0.13%-ով: Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 0.06%-ով՝ հասնելով 36,332 կետի, կորեական KOSPI-ն կրճատվել է 0.11%-ով՝ հասնելով 2,533.09 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը կորցրել է 0.37%-ով՝ հասնելով 2,726.57 կետի:
Մակրոէկոնոմիկա
1. ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը օգոստոսի արդյունքներով նվազել է և կազմել 15.1 միլիոն, ինչը 300 հազարով պակաս է կանխատեսվածից:
2. Օգոստոսի կանխատեսմամբ, սպառողական ինֆլյացիան ԱՄՆ-ում կկազմի 3.0% տարեկան հաշվարկով:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը աճել է և ներկայումս կազմում է $2,503.0 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները երկուշաբթի օրը մնացել են անփոփոխ: Brent նավթը արժե $71.7 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $68.5:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Palantir Technologies, Dell Tech, և Erie Indemnity ընկերությունների բաժնետոմսերը կներառվեն S&P 500 ինդեքսում սեպտեմբերի 23-ից: Դրանք կփոխարինեն American Airlines, Etsy, և Bio-Rad Laboratories բաժնետոմսերին:
2. Boeing ընկերությունը և 33 հազար աշխատողներին ներկայացնող արհմիությունը նախնական համաձայնություն են ձեռք բերել, որը կարող է կանխել ուրբաթ օրվա նախատեսված գործադուլը: Համաձայնագրով նախատեսվում է աշխատավարձի 25% բարձրացում պայմանագրի գործողության ժամկետում, կենսաթոշակային վճարումների ավելացում, աշխատակիցների առողջապահական ապահովագրության ծախսերի նվազեցում և արձակուրդների տևողության ավելացում:
3. Broadcom ընկերությունը ներկայացրել է 2024 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները, որոնք գերազանցել են սպասումները: Broadcom-ի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 47%-ով՝ հասնելով $13.1 միլիարդի: Աճի հիմնական շարժիչները մնում են արհեստական ինտելեկտի արտադրանքի պահանջարկը: Սրբագրված EBITDA-ն աճել է 42%-ով՝ հասնելով $8.2 միլիարդի, իսկ զուտ շահույթը կազմել է $6.1 միլիարդ (+33% տարեկան հաշվարկով):
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը․ նոր սահմանափակումներ
2026/02/10/ 14:12 -
Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը
2026/02/10/ 12:58 -
«Ռոսատոմ»-ը հայտարարել է Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին
2026/02/10/ 12:47 -
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2026/02/10/ 12:26 -
Transparency International-ը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները
2026/02/10/ 12:23 -
Վենսի խոսքի թարգմանությունը իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը․ պարզաբանում՝ վարչապետի աշխատակազմից
2026/02/10/ 12:20 -
Կոնտենտը՝ որպես եկամտի աղբյուր․ YouTube-ի մոնետիզացիայի ազդեցությունը Հայաստանում
2026/02/10/ 11:14 -
Փետրվարի 9-ի բիզնես լուրերը
2026/02/09/ 22:00 -
Փետրվարի 9-ի կարևոր լուրերը
2026/02/09/ 19:23 -
Օնլայն առևտուր․ հնարավորություններ, մարտահրավերներ և զարգացման միտումներ
2026/02/09/ 18:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.