Թրամփը ներկայացրել է մինչև 50 մլն բարել վենեսուելական նավթի վերամշակման և վաճառքի ծրագիր
Լուրեր |
Խոսքը վերաբերում է պատժամիջոցների տակ գտնվող 30–50 միլիոն բարել նավթին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հրապարակել է մինչև 50 միլիոն բարել վենեսուելական նավթի վերամշակման և վաճառքի ծրագիրը, որը մնացել էր Վենեսուելայում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման պայմաններում։
Թրամփի ներկայացմամբ՝ խոսքը վերաբերում է պատժամիջոցների տակ գտնվող 30–50 միլիոն բարել նավթին, որը նախատեսվում է ուղիղ կերպով տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Ծրագիրը պետք է իրականացվի ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի անմիջական վերահսկողությամբ։
Թրամփի հայտարարության համաձայն՝ նավթը կվաճառվի շուկայական գնով, իսկ ստացված միջոցների օգտագործումը լինելու է ԱՄՆ նախագահի վերահսկողության ներքո։ Նշվել է, որ միջոցները նախատեսվում է ուղղել ինչպես Վենեսուելայի, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերին համապատասխան նպատակների։
Վենեսուելական նավթի վերջին շուկայական գների հիման վրա գործարքի հնարավոր ծավալը կարող է հասնել մինչև 1.9 միլիարդ դոլարի։ Միաժամանակ ամերիկյան իշխանությունները դեռևս պետք է մշակեն նավթի առգրավման և վաճառքի իրավական հիմքերը։ ԱՄՆ-ն նախկինում մեղադրել է վենեսուելական նավթատարներին ամերիկյան պատժամիջոցների խախտման մեջ՝ իրանական և վենեսուելական նավթի փոխադրման գործընթացում։
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն կարող է աջակցել Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքների վերականգնմանը։ Այդ գործընթացը, ըստ նրա, կարող է իրականացվել ի շահ ամերիկյան խոշոր նավթային ընկերությունների, որոնք նախկինում վնասներ էին կրել Վենեսուելայում նավթային ակտիվների ազգայնացման արդյունքում, ինչպես նաև այն ընկերությունների համար, որոնք ներկայում շարունակում են գործունեությունը երկրում։
Տեղեկացվում է, որ ամերիկյան նավթային ընկերությունների ղեկավարները մոտ օրերս նախատեսում են այցելել Սպիտակ տուն՝ Վենեսուելայում հնարավոր ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43 -
2026-ի փետրվարին հարցվածների 51%-ը կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը․ ՄՀԻ հարցում
2026/03/06/ 12:40 -
ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ. ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 12:20 -
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին Սան Ֆրանցիսկոյում
2026/03/06/ 11:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk