ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վարորդական իրավունքի ստացման գործընթացում փոփոխություններ նախատեսող նախագիծ։
Առաջարկվում է տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված ժամկետը մեկ տարվա փոխարեն դարձնել երկու տարի։
ՆԳՆ-ի գնահատմամբ՝ այս փոփոխությունը քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի լավ պատրաստվել գործնական քննությանը և կթուլացնի ժամկետային սահմանափակումների ազդեցությունը։
Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել տեսական քննության բովանդակությունը։
Մասնավորապես՝ թեստերում կներառվեն միայն այն կարգին կամ ենթակարգին համապատասխան հարցերը, որոնց համար դիմորդը հանձնում է քննությունը։
Գերատեսչության կարծիքով՝ փոփոխությունները կդարձնեն գործընթացը ավելի նպատակային, արդար և արդյունավետ։
Նախաձեռնությունն արդեն դրվել է հանրային քննարկման։

