ABNews

Ուկրաինայում ռազմական հարկը կպահպանվի նաև պատերազմի ավարտից հետո

Լուրեր | 2026/04/14 08:54

Ուկրաինայում ռազմական հարկը կպահպանվի նաև պատերազմի ավարտից հետո

Օրենքի ընդունումը նաև Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային ծրագրի և եվրոպական Ukraine Facility նախաձեռնության կարևոր պայմաններից է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով ռազմական հարկը կգործի նաև պատերազմի ավարտից հետո՝ ևս երեք տարի։

Հավաքագրված միջոցները կուղղվեն հատուկ հիմնադրամ՝ հետպատերազմյան վերականգնման և ենթակառուցվածքների զարգացման համար։

Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ այս հարկի շնորհիվ բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն մոտ 140 միլիարդ գրիվնա։

Գործող դրույքաչափերով ֆիզիկական անձանց համար հարկը կազմում է 5%, իսկ տարբեր խմբերի ձեռնարկատերերի համար՝ սահմանված են առանձին դրույքաչափեր։

Օրենքի ընդունումը նաև Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային ծրագրի և եվրոպական Ukraine Facility նախաձեռնության կարևոր պայմաններից է։

Փաստաթուղթը Գերագույն ռադան ընդունել է ապրիլի 7-ին՝ 257 կողմ ձայնով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը