Մտիր խաղի մեջ, հասիր FIFA Final. Ինեկոբանկն ու Visa-ն մեկնարկում են բացառիկ նախաձեռնություն Հայաստանում
Լուրեր |
Ինեկոբանկի բոլոր հաճախորդները կարող են միանալ ֆուտբոլային այս մեծ ալիքին
Ինեկոբանկն ու Visa-ն միավորում են ուժերը FIFA
World Cup 2026™ -ին ընդառաջ՝ հատուկ
նախաձեռնությամբ մեկտեղելու համաշխարհային ֆուտբոլի էներգիան և ժամանակակից
բանկային փորձառությունը։ Այս բացառիկ համագործակցությունը հնարավորություն է տալիս
ֆուտբոլասերներին մտնել խաղի մեջ, մասնակցել մեծ խաղարկությանը և ձեռք բերել ուղեգիր
դեպի FIFA World Cup 2026™ եզրափակիչ։
Visa-ն հանդիսանում է FIFA World Cup-ի պաշտոնական
հովանավոր, և Ինեկոբանկի հետ այս համագործակցությունը եզակի է հայկական ֆինանսաբանկային
ոլորտում։ Այն իրականացվում է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան՝ պարգևելով
հաճախորդներին հենց մարզադաշտում ամենաիրական
ֆուտբոլային էմոցիաներ ապրելու հնարավորություն։
Համաշխարհային իրադարձություն՝ հայկական ներգրավվածությամբ
Ինեկոբանկը Visa-ի հետ այս համագործակցությամբ հնարավորություն
է տալիս իր հաճախորդներին ոչ միայն հետևել մեծ խաղին, այլև դառնալ դրա մի մասը՝ մասնակցել
հատուկ խաղարկությանը և շահել ուղևորության ամբողջական փաթեթ երկու անձի համար դեպի
FIFA World Cup 2026™ եզրափակիչ՝ ներառյալ 1-ին կարգի երկու տոմս ամենասպասված խաղը
մարզադաշտում դիտելու համար։
Մինչև 01․05․2026թ․ Ինեկոբանկի Visa քարտապանները
կարող են կատարել վճարումներ իրենց Visa քարտերով և մասնակցել ֆուտբոլային մեծ խաղարկությանը՝
յուրաքանչյուր հանրագումարային 5,000 դրամ վճարման դիմաց հավաքելով խաղարկությանը մասնակցելու
տոմսեր։
Տոմսն ակտիվացնելու համար անհրաժեշտ է մուտքագրել
անհատական կոդը Ինեկոբանկի պաշտոնական
կայքում, որը տրամադրվում է առաջին հանրագումարային 5,000 դրամ վճարումից հետո, և
մասնակցել խաղարկությանը։ Որքան շատ են կատարված վճարումները, այնքան մեծանում է հաղթելու
հավանականությունը։
Ֆուտբոլային այս մեծ տոնին ընդառաջ Ինեկոբանկը ներկայացնում
է նաև Visa
FIFA World Cup 26™ հատուկ
դիզայնով, սահմանափակ թողարկմամբ ֆուտբոլային
քարտերը, որոնք հասանելի են ընդամենը 3000
օրինակով։ Ձեռք բերելով այս քարտատեսակը՝ հաճախորդները ստանում են կրկնակի առավելություն՝
յուրաքանչյուր հանրագումարային 5,000 դրամ վճարման համար ստանալով մասնակցության 2
տոմս։
Նախաձեռնությանը կարող են մասնակցել նաև այն հաճախորդները,
ովքեր դեռևս չունեն Ինեկոբանկի
Visa քարտ։ Ձեռք բերելով նոր քարտ (Visa Digital, Visa Classic, Sprint Card, Visa
Gold, Visa Platinum, Visa FIFA World Cup 26™ Card, Visa Signature, Visa
Infinite) և կատարելով առնվազն 5,000 դրամի հանրագումարային վճարում՝ նրանք կստանան
մասնակցության լրացուցիչ տոմսեր՝ ըստ իրենց քարտատեսակի։
Այսպիսով, Ինեկոբանկի բոլոր հաճախորդները կարող են
միանալ ֆուտբոլային այս մեծ ալիքին, մտնել խաղի մեջ և հասնել FIFA ֆինալ։
Բոլոր մանրամասները հասանելի են Ինեկոբանկի հաղորդակցության
պաշտոնական հարթակներում։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հոլիվուդը դեմ է 111 մլրդ արժողությամբ գործարքին
2026/04/14/ 14:35 -
Պատժամիջոցների տակ գտնվող տանկերը անցել է Հորմուզի նեղուցով
2026/04/14/ 14:34 -
ՀԷՑ-ում 3 ամսում խնայվել է 125 մլն դրամի էլեկտրաէներգիա
2026/04/14/ 14:33 -
ԿԲ համակարգերում ժամանակավոր խափանումներ են սպասվում
2026/04/14/ 14:29 -
Ոսկեգործության ոլորտի զարգացման համար կձևավորվի նպաստավոր հարկային միջավայր
2026/04/14/ 14:19 -
Դեպի ԱՄՆ շուկա Իտալիայի արտահանման նկատելի աճ է արձանագրվել. հիմնական ոլորտը` դեղագործություն
2026/04/14/ 13:14 -
Ձեր գաղափարը կարող է ստանալ մինչև 5,000,000 ՀՀ դրամ աջակցություն. հայտերի ընդունումը շարունակվում է
2026/04/14/ 12:56 -
Ուկրաինայում ռազմական հարկը կպահպանվի նաև պատերազմի ավարտից հետո
2026/04/14/ 12:54 -
Քննարկվել են Հայաստան–Ղազախստան առևտրատնտեսական հեռանկարները
2026/04/14/ 12:52 -
Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում․ կան վիրավորներ և պատանդներ
2026/04/14/ 12:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
REXUS և «Գիտոկեր»․ խաղ, որտեղ որոշումները դառնում են կապեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 12, 2026 Թ․
Ակբա Լիզինգը հատուկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2026-ին